Չի կարելի մտածել, որ էս է, Պուտինն ինքն իրեն խփելու է, կամ կողքից տղերքով հավաքվելու են՝ վիզը քաշեն, Ռուսաստանի ազգերը ոտի են ելնելու՝ կիսկսեն երկիրը կամ ցախավելով մաքրեն կարգի բերեն, ու դրանով մխիթարվել ու մխիթարություն տարածել, թե մեզ մոտ էլ ավտոմատ կարգի է գալու երկիրը։ Ամենայն հավանականությամբ, դա այդպես չի լուծվելու, Պուտինն իրենց տղեն է, վերուվարով իրար արժանացել են, ու զոռելու է իրենը՝ քանի սաղ է, վեջիվերջո, լավով-վատով՝ ընտրված է։
Մերոնք են, որ ընտրված չեն, ու թե մի օր Ռուսաստանի խելքի գալով կամ քանդվելով անտեր ու եթիմ մնան, չեն սկսելու անհապաղ հարգել հարկատուներին ու քաղաքացիներին, հարգել մեր իրավունքներն ու արժանապատվությունը, անհապաղ նոր տերեր են գտնելու։ Անտեր լինելը ստրուկներին անվայել և նվաստացնող բան է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10205231260090452?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել