«Չի իմացվի, թե ում խոսքը ինչին է ծառայում:

Ճիշտ նույն ձևով՝ եթե դուք մեր զինվորականներին կամ դիվանագետներին վճռականության կոչեր եք անում, դա դեռ չի նշանակում, որ դուք շատ եք մտահոգված մեր ուղղաթիռի կործանմամբ կամ մեր օդաչուների ճակատագրով: Հնարավոր է ճիշտ հակառակը՝ որ դուք, մեղմ ասած, անտարբեր եք թե ուղղաթիռի և թե զինծառայողների խնդրի հանդեպ և պարզապես ցանկանում եք հերոսանալ, այսպես ասած, «խոսքային մակարդակով»:

Որ ուղղաթիռի կործանումը պետք է լուրջ քննության առարկա դառնա մեր և Արցախի բանակներում, և այն հրամանատարները, որոնք վտանգի են ենթարկել մեր զինվորների կյանքը, ինչպես նաև թանկարժեք տեխնիկան, պետք է խստորեն պատժվեն՝ դրանում կասկած չկա: Բայց տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ մենք Հայաստանում գրեթե «ազգովի» դարձել ենք ռազմական փորձագետ և հատկապես՝ ադրբեջանցիներին հակահարված տալու խոշոր մասնագետ: «Ամեն մեկն իրեն դրել է զորավարի տեղ՝ մարտին կողքից նայելով»՝ մոտավորաորես այսպես կարելի է թարգմանել Շոթա Ռուսթավելիի հայտնի տողերը»,–գրում է թերթի խմբագիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել