Lurer.com—ը գրում է.

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության միջև պաշտպանի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանի և Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Զահիդուլ Հյուքի կողմից փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հուշագրով նախատեսվում է համագործակցության խո րացում քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության ոլորտում:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել Օմբուդսմենի և նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Կողմերը մեծապես կարևորել են երկուստեք համագործակցության խորացումը՝ նպատակ ունենալով բարձրացնել զարգացմանն ուղղված իրենց ջանքերի արդյունավետությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ուժեղացնել համագործակցությունը Օմբուդսմենի երևանյան ու մարզային գրասենյակների և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել