Բավականին ժամանակ ցանկանում էի խոսել այս թեմայով, սակայն մտածում էի` մի լավ հետազոտեմ, փորձեմ լրիվ իրավիճակը պատկերացնեմ նոր: Խոսքը վերաբերվում է պետական գնումներին` կապված դեղորայքի մասով: Ինձ մտատանջում է այն հարցը, որ տենդերով դեղորայք գնելիս էլ պետական կառույցներն առաջնորդվում են՝ որը էժան է, դա էլ գնենք, սկզբունքով` մոռանալով հիվանդների առողջության մասին: Հիվանդներին անվճար հիմնականում տրվում են չինական, հնդկական, վրացական անորակ դեղամիջոցներ, որոնց արդյունավետության վրա բավականին կասկածում եմ` հետևելով կիրառական փորձին, մարդիկ շաքարային դիաբետի համար նախատեսված դեղ են ընդունում, որից հետո գլյուկոզայի քանակությունը արյան մեջ փոխանակ իջնի, մի բան էլ բարձրանում է: Կամ մանկական պրակտիկայում, ասենք, օրինակ Ցեֆտրիակսոն են տալիս չինական, անվճար, որի էֆեկտը եթե չասեմ բացակայում է, հաստատ շատ աննշան է: Միթե՞ չի կարելի դեղորայքի համար տենդերների հարցում բացառություններ անել, վերահսկողության մեթոդին դիմել: Չէ որ այդ դեղորայքից օգտվում են մեր եղբայրները, քույրերը, մեր ընկերները ու բալիկները, ովքեր վաղը մեր բանակի զինվորները պետք է դառնան, իսկ բանակն ուժեղ է իր առողջ զինվորներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել