80701614_3571750_timidezza1in.am-ը գրում է․

Էմորի համալսարանի գիտնականների տվյալներով՝ երեխաները, որոնց մոտ վատ են զարգացած սոցիալական հմտությունները, ավելի շատ են անառողջ սնունդ ուտում: Դրանից բացի, նրանք ֆիզիկապես ավելի պասիվ են, հաղորդում է Science World Report-ը:

Գիտնականները վերլուծել են 9-11 տարեկան 8346 երեխաների տվյալներ: Նրանք համեմատել են երեխաների սոցիալական հմտությունները այլ գործոնների, մասնավորապես քաշի և հասակի հետ:

Ուսումնասիրողները պարզել են, որ սոցիալական հմտություններին վատ տիրապետող երեխաների մոտ ավելի մեծ է քաշի ավելացման և անառողջ սնունդ ընդունելու հավանականությունը: Դրանից բացի, 9 տարեկանում սոցիալապես ցածր հմտություն ունեցող երեխան 11 տարեկանում տառապել է ճարպակալմամբ: Գիտնականներիկարծիքով՝ անառողջ սննդի միջոցով երեխան փորձում է ազատվել շփումից բացասական փորձ ստանալու սթրեսից, իսկ նստակյաց կյանքը նրան օգնում է խուսափել սպորտային մրցումներում տապալվելուց և քննադատվելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել