untitled-post-1405534193GalaTV.am-ը գրում է․

Ի պատասխան ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ հետազոտություն անցկացնելու ՄԱԿ-ի մտադրությանը՝ Փհենյանը սպառնացել է նոր միջուկային փորձարկմամբ: ԿԺԴՀ արտգործնախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին ՄԱԿ-ի վրա ճնշում գործադրելու մեջ՝ նման հետազոտություն անցկացնելու համար բանաձև ընդունելու նպատակով,-հայտնում է BBC-ն:

Միջուկային լիցքերի նման փորձարկումներ Փհենյանը նախկինում անցկացրել է 2006, 2009 ու 2013 թթ.-ին: Հետախուզական արբանյակներից ստացված նոր լուսանկարները վկայում են ԿԺԴՀ-ի  միջուկային փորձադաշտում գործունեության վերսկսման մասին:

Մարդու իրավունքների հարցերով կոմիտեն բանաձև է ընդունել, որը կոչ է անում Անվտանգության խորհրդին Հյուսիսային Կորեայի հարցը փոխանցել Միջազգային քրեական դատարանի դիտարկմանը, քանի որ խոսք է գնում ընդդեմ մարդկության հանցագործություններ կատարելու մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել