Replik.am-ը գրում է.

Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ նոյեմբերի 16-ի դրությամբ Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը հասել է 5420-ի: Նշվում է, որ ընդհանուր առմամբ, մինչ այդ օրը մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակման 15 հազար դեպք է գրանցվել: Հավելենք, որ վերը բերված տվյալները ութ երկրների են վերաբերում, որտեղ երբևէ տենդով վարակման դեպքեր են արձանագրվել: 

Մասնավորապես, վերջին օրերին Սիերա-Լեոնեում վարակման 533 նոր դեպքեր են բացահայտվել:

Համաձայն ավելի վաղ հրապարակված տվյալների, Էբոլա տենդից մահացածների թիվը 5 177 էր կազմում՝ 14 413 վարակվածներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել