Life.panorama.am-ը գրում է․
Ցավալի դեպք է գրանցվել Հոնդուրասում: Մարիա Խոսե Ալվարադոյը, ով այս տարի ապրիլին ճանաչվել էր «Միսս Հոնդուրաս» և նրա քույրիկը դեռ նոյեմբերի կեսերից անհետ կորած էին համարվում: Այսօր արդեն գտել են աղջիկների մահացած մարմինները:
Գեղեցկուհի Մարիան ընդամենը 19 տարեկան էր և պատրաստվում էր մեկնել Լոնդոն՝ գեղեցկության մրցույթին մասնակցելու համար: Պարզվում է՝ աղջիկները նոյեմբերի 13-ին գնացել էին խնջույքի: Նոյեմբերի 18-ին որպես կասկածյալ ձեռբակալվել են Մարիոյի քրոջ ընկերը՝ Պլուտարկո Պուիսը և վերջինիս ընկերները: Հենց իրենք են դաժանաբար սպանել քույրերին և գցել Ագուագուա գետը:
Հետաքննությունը շարունակվում է:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/11/20/miss-honduras/258546
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել