Հոնդուրասի գեղեցկության մրցույթի հաղթող 19-ամյա Մարիա Խոսե Ալվարադոյին և նրա քրոջը՝ 23-ամյա Սոֆյա Տրինիդադին, մահացած են գտել Ագուագուա գետի մոտակայքում
«Միսս Հոնդուրաս-2014» գեղեցկության մրցույթի հաղթող Մարիա Խոսե Ալվարադոյի և նրա քրոջ սպանությունն այդ երկրում բողոքի մասսայական ալիք է բարձրացրել: Հանրությունը պահանջում է իշխանություններից լուրջ հետաքննություն անցկացնել, արագ գտնել և պատժել հանցագործներին:
Հայտնի է դարձել, որ սպանության մեջ մեղավոր է Սոֆյա Տրինիդադի փեսացուն՝ Պլուտարքո Ռուիսը, ով սպանությունն իրագործել է իր ծննդյան տոնակատարության ժամանակ Սանտա Բարբարայում: Ռուիսը սպանությունն իրականացրել է, այսպես ասած, «խանդի նոպայի» ժամանակ: Սպանությունը ցնցել է Հոնդուրասի բնակիչներին, որտեղ միջինը, ըստ պաշտոնական տվյալների, ամեն օր սպանվում է 14 մարդ:





