Հայաստանը շարունակելու է մեկուսանալ աշխարհից ու կտրվել, քանի դեռ չի ճշտել իր մշակութային ամբիցիաներն ու ներուժը:
Էսօր մտածում էի ոլորտներում համակարգված զարգացումների մասին. հասկացա, որ ցանկացած փոփոխություն դատապարտված է անհաջողության, քանի որ մենք չունենք պահին մեզ հարիր մտածելակերպ:
Նայում ես դաշտերին, որ պարապ են ու մտածում՝ ինչի՞ պտի գյուղից գյուղացի գա քաղաք, նստի կոմպի մոտ, աշխատի, եթե իր պապը գիտե սոխ ցանելու արվեստը ու իրան էլ կարող բացատրել:
Ինչի՞ են համարում Շիրակի մարզը ամենաաղքատը, երբ գնահատման չափանիշերը հայկական չեն:
Ինչի՞ ենք մենք ատում մեր բնակավայրերը ու փոխանակ դառնանք քաղաքային ամբիցիաների նախաձեռնող ու իրականացնող` մնում ենք գաստրոսեքսուալ անբավարարվածության կրիչ, միաբջիջ:
Եվ ինչի՞ ամեն ինչ ունենալով` ոչինչ էլ չունենք՝ գազատար, մազատար, սազադատար ու այլն:
Ի՞նչ է երկիր չկա, որ չունի էս ամենը ու վայնասուն չի կապում: Թե միլիարդի հույս ունեք, իսկ արտահանելու` ոչինչ:
Եվ ե՞րբ ենք մշակույթ արտահանելու: