Panorama.am-ը գրում է․
Երևանում այս տարվա 10 ամիսներին արձանագրվել է 1137 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 54, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացել 1502 մարդ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:
Նշված ժամանակահատվածում հանրապետություն է ներկրվել 29395 տրանսպորտային միջոց՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 3548-ով ավելի: Այս հանգամանքը, ըստ նրա, իր հերթին առաջացրել է երթևեկության որոշակի ծանրաբեռնվածություն, արդյունքում՝ նաև պատահարների աճ:
Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը, Ա. Արշակյանի խոսքով, տեղի է ունենում սահմանված արագությունը գերազանցելու, միմյանց չզիջելու, մեքենան ոչ սթափ վիճակում վարելու հետևանքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



