Զզվեցրիք արդեն, ի՞նչ եք կպել օրենքով գողերի հետույքից ու անընդհատ լուսաբանում եք նրանց կյանքն ու տեղեկատվություն տալիս նրանց մասին... Ուրիշ արժեքներ, կարևոր խնդիրներ չկա՞ն... Հիվա՞նդ եք... Ի՞նչ եք թրիքի նման կպել նրանց ներբաններին ու չեք պոկվում:...
Հիմա էլ Իժևսկում ինչ-որ հայ «օրենքով գող» Գևորիկ Նևտեկամենսկի է դատապարտվել ազատազրկման ու էլի սկսել եք տարածել ու զզվեցնել… Ջհաննամը թե չի դատապարտվել, կա՞ մեկը, որին դա հետաքրքրում է... Ինչքա՞ն էժանագին արժեհամակարգ պետք է ունենաք, որպեսզի տարածեք նման «բարձրարժեք ու անկրկնելի» լուրերը...
Ի գիտություն անգետների` գողերի, հանցագործների տեղը բանտն է, ու մի զարմացեք այդքան ու տարածեք նման լուրերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/559579640839358?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



