Newmag.am-ը գրում է․
Հայկ, դու սոցիալապես ամենաակտիվ դերասաններից ես: Դա սկզբո՞ւնք է:
Երևի ոչ, պարզապես այդպես ստացվեց:
Ստացվեց, որովհետև բնավորությամբ անհանգի՞ստ մարդ ես, թե՞ կարծում ես, որ արվեստագետը պետք է ծառայի ժողովրդին:
Եթե մարդը իրեն համարում է մտավորական, նաև պարտավոր է բացի իր աշխատանքը անելուց, ուշադրություն դարձնի պետության գործերին:
Ինձ համար ուրախալի փաստ է: Կարծում եմ, որ մեր ազգը բևեռային մտածողության կրող է: Քո դեպքում ֆեյսբուքում հայտնված յուրաքանչյուր գրառում, յուրաքանչյուր հարցազրույց և իրադարձություն միանշանակ լավ է ընդունվում հասարակության կողմից: Դու` որպես դերասան, ռեժիսոր, սցենարիցտ, արվեսագետ, բացառիկ դրական կերպարներից մեկն ես հայկական իրականության մեջ: Ինչի՞ց է դա:
Ես ուղղակի ազնիվ եմ, ինչ մտածում եմ, ասում եմ և գրում:
Իսկ ուղղախոսությունն ինչքանո՞վ է օգնում կամ խանգարում ապրելու համար:
Չի օգնում, միայն խանգարում է: Բայց ժողովուրդը շատ հետաքրքիր հատկություն ունի: Նա 100 տոկոսով զգում է սուտը և ճիշտը: Այս դեպքում դա ինձ օգնում է: Ես ազնիվ եմ, ու մարդիկ դա ընկալում են, այստեղից առաջանում է սերը, որն ինձ համար ամենակարևոր բանն է: Ժողովրդի սերը փակում է ամեն խանգարող բան:

Արդյոք այս ամենի մեջ կա նաև բիզնես տարր: Դու քո կերպարը ստեղծել ես, որպեսզի այսօր այն որոշակիորեն օգտագործես հանուն ինչ-որ բաների:
Հակառակը, ոչ թե նպատակաուղղված գալիս էի ինչ-որ կետի, որ հասարակական ակտիվությամբ զբաղվեի, այլ վաղուց էի ուզում փոփոխել այն, ինչ ինձ դուր չէր գալիս մեր պետության մեջ: Սպասում էի այն պահին, երբ ես կշիռ կունենայի, և այն ժամանակ, երբ հասկացա, որ ունեմ այդ կշիռը, սկսեցի ավելի ակտիվ զբաղվել, չնայած նախկինում էլ զբաղվում էի, բայց հասարակությունը դրա մասին չգիտեր:
Դու քեզ վրա մի պատասխանատվություն վերցրեցիր, որը սաղմնավորվել էր 90-ականներին, և ծանրացավ հենց քեզ վրա: Սոցիալական դրամատուրգիայի մասին է խոսքը: Դու ներկայացնում ես օրվա խնդիրը: Դա ներկայացնում ես ինտերակտիվ, որ յուրաքանչյուր մարդու տեսակ իրեն տեսնի դրա մեջ: Արդյոք դա ծանր գործ չէ:
Սա էլ է այն ասպարեզից, որտեղ պիտի օգտագործեմ այդ հնարավորությունը: Բարձրացնեմ հարցը և փորձեմ պատասխաններ գտնել: Կամ գոնե բարձրացնեմ` պատասխանները թողնելով հեռուստադիտողին:
Արդյոք ավելի հեշտ չէր լինի ֆիլմերում ներկայացնել, ասենք, սիրահար հերոս Կարենի կերպարը և ոչ թե սոցիալական գիտակցության եկող Կարենինը:
Դրամատուրգիական առումով էլ ավելի դժվար է, խաղի համար նույնպես դժվար է, որակով հումոր ստանալն էլ: Իհարկե, երբ տարբեր կողմերով ես փորձում ներկայացնել խնդիրը, բարդանում է, պիտի այնպես անես, որ որակը չտուժի, չթվա արհեստական, և քո արածի մեջ դառնա դրական և ոչ թե բացասական երևույթ: Դժվար է, բայց հաճելի:

Այսինքն` սա քո կառուցած աշխարհն է և քո կոնստրուկտորը դու ես: Դու երևէ ունեցե՞լ ես ցանկություն աշխատել ուրիշ ռեժիսորի հետ: Լինես ուրիշ ֆիլմում, որտեղ պիտի խաղաս որևէ դեր:
Ես մեծ հաճույքով, միշտ պատրաստ եմ:
Ինչպիսի՞ դերասան ես նկարահանման հրապարակում: Խելո՞ք:
Վերջում արդեն` այո: Նկարահանման հրապարակում շատ լսող եմ: Եթե ունես որևէ խնդիր ռեժիսորի կամ սցենարիստի հետ, դա պիտի անել մինչև նկարահանման օրը: Եթե դու արդեն նկարահանման հրապարակում ես և ինչ-որ հարցեր ես բարձրացնում, դա պրոֆեսիոնալիզմ չէ, պարզապես նախօրոք լավ չաշխատելու արդյունք է:
Շատ աշխատասեր ես: Այն, ինչ տեսել եմ կողքից, առիթ է տալիս մտածելու, որ կարող ես անել ավելին: Ի՞նչ է պետք ավելին անելու համար:
Դուք պակաս աշխատասեր չեք:
Արի դու-ով խոսենք: Չեմ սիրում նման բան, բայց այս ձևաչափում մեզ կարող ենք թույլ տալ զրուցել առանց պաշտոնական մասի:
Ես էլ հանրային հարցազրույցների ժամանակ միշտ փորձում եմ պահել պահանջվող նորմերը: Բայց եթե թույլ եք տալիս, ուրեմն` թող այդպես լինի: Միշտ կարելի է ավելի շատ աշխատել: Մենք ավելի շատ բան կարող ենք անել կյանքում, քան անում ենք: Վառ օրինակ կա. եթե առյուծը վազում է քո հետևից, կարող ես անել այն, ինչ չէիր էլ պատկերացնում , որ հնարավոր է: Ամեն ինչ պայմաններից է խախված:
Ինչպե՞ս ես վերաբերվում գլոբալ քննադատությանը, երբ ասում են, որ էստրադային կինո և հումորային կինոն արվեստ չէ: Որտե՞ղ է փրկությունը հայկական կինոյի, և ի՞նչ է պետք այդ պիտակները թոթափելու համար:
Առաջին հերթին, պետք է հասկանալ որ հեռուստատեսությունն ու կինոն շատ տարբեր են: Հեռուստատեսությունն անվճար է: Դու կարող ես միացնել ու նայել, կամ չնայել: Այստեղ որոշողները ռեյտինգներն են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ