Թայլանդի Բանգկոկ քաղաքի մոտ գտնվող Բան Տաբուն գյուղի ափամերձ շրջանում կետը բերանով փորձում է որսալ ճայերին:

Հեծանվորդ Դեննի Մակասքիլը՝ Լոնդոնում Թեմզա գետի վրա զբոսանավում տեղադրված 5 մետրանոց օղակաձև հանգույցով անցնելիս:

Նյու Յորք նահանգում տեղացած առատ ձյան հետևանքով մեքենայի վրա կուտակված ձյունը, Լանկաստեր: Սպասվում է, որ ձյան առատ տեղումները կշարունակվեն այս շրջանում:

Արքայազն Հարրին եռօրյա այցի ընթացքում այցելում է Օմանի Մասկատ քաղաքի Սուլթան Քաբուի Մեծ մզկիթը:

Քեմբրիջի դքսուհին Լոնդոնի Քենսինգթոն պալատում այցելել է «Place2be Wellbeing in Schools» մրցանակաբաշխությանը:

Սան Պաուլոյի Պինակոտկա թանգարանում տղամարդը լուսանկարում է Ռոն Մյուեկի «Գնումներով կինը» խորագրով քանդակը:

58 սմ երկարություն ունեցող եղունգներով 56-ամյա Այաննա Ուիլյամսը Լոնդոնում «Ripley՝s Believe it or Not! 2015 Annual, Reality Shock» տարօրինակ, սակայն իրական փաստերի ու պատմությունների գրքի շնորհանդեսին, որտեղ նաև գրի է առնվել նրա մասին:

Թայլանդի Բանգնյու Դամ բնակավայրում թայլանդացի Տիերի Գրապպեն անցնում է ջրով` 2014թ.-ի Ասիայի լողափնյա խաղերի տղամարդկանց ջրային դահուկասահքի մրցումներին:

Ճապոնիայի Հակոնե քաղաքի գինու սպա-կենտրոնում այցելուները ֆրանսիական գինով լցված բաժակ են բարձրացնում:

Սիբիրում՝ Եկատիրինբուրգի մոտակայքում, երկնքում ինչ-որ տարօրինակ հրե գունդ է երևացել: Մասնագետները դեռևս հրաժարվում են որևէ մեկնաբանություն անել դրա մասին:

Կինը լուսանկարում է Լեհաստանի Վրոկլավի կենդանաբանական այգու նորաբաց ակվարիումում լողացող աֆրիկյան ձկանը:

Ֆրանցիսկոս Պապը Վատիկանի Սբ. Պետրոսի հրապարակում հավատացյալների հետ ամեն շաբաթ տեղի ունեցող հանդիպմանը բռնում է նետված ծրարը:

Բալետի պարուհիները Նյու Յորքի Լինքոլն կենտրոնի Դեյվիդ Քոչ թատրոնի բեմին` փորձի ժամանակ:

Ուսանողական վարձերի դեմ պայքարող ցուցարարը Լոնդոնում ուսանողների բողոքի երթի ժամանակ՝ դեմքի վրա «կրթությունը հավասար է ուժի» գրառմամբ:

Նորընտիր նախագահի՝ վառելիքի թանկացման որոշման դեմ բողոքի ցույցի դուրս եկած ինդոնեզիացի ուսանող ցուցարարը պատահաբար ինքնահրկիզվել է մոլոտով-կոկտեյլ ինքնաշեն պայթուցիկից:

Իսրայելցի ոստիկանները բարձրացնում են իրենց գործընկերոջ՝ Զիդան Սաիֆի դագաղը: Վերջինս զոհվել էր, երբ երկու զինված պակիստանցի ներխուժել էին Երուսաղեմի սինագոգ ու չորս իսրայելացիների սպանել մինչև սպանվելը:




