1. Ուրիշի կյանքով մի ապրեք: Մի կոմպլեքսավորեք շատերին, տաբուներ մի դրեք և այլն: Իրանց գործն ա օրինակ՝ թե ոնց կհագնվեն, ինչ կանեն: 2. Աղբը մի նետեք գետնին: 3. Մունաթ դեմքեր մի ընդունեք: Իմ կարծիքով` մեկը պարտավոր չի մյուսի մունաթը տանել: Ավելի լավ է ձևի համար կեղծ ժպիտ ընդունել, որ չթունավորել մարդկանց: 4. Հարկ եղած դեպքում՝ օգնություն ցուցաբերեք մեծահասակ մարդկանց: Եթե նրանք քայլելու հետ կապված խնդիրներ ունենան և օգնություն խնդրեն անցորդներից, ամեն մեկը չի մոտիկանա: 5. Օգնեք ձեր ծնողներին և հարազատներին: Հոգատար և բարեսիրտ գտնվեք նրանց հանդեպ: 6. Խանութներում և այլ վայրերում սովորեք հերթ կանգնել: 7. Քննադատելու դեպքում առողջ քննադատեք: 8. Գոնե կյանքում մի անգամ զբաղվեք բարեգործությամբ՝ օգնեք մանկատան երեխաներին և ծերանոցներին: 9. Հաճախ լողացեք: Հետևեք հիգիենայի կանոններին: 10. Հարգեք այն զինվորներին, որոնք պաշտպանում են սահմանը, որպեսզի դուք հանգիստ աշխատեք, սովորեք և հանգիստ քնեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել