Araratnews.am-ը գրում է.

armen-ashotyan_3

Այսօր Աժ-ում քննարկվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր եզրափակիչ ելույթում ասաց.

«Օրենքի ընդունումը թույլ կտա հեղափոխական քայլ կատարել «կրթությունը բոլորի համար» գաղափարի ու գաղափարաբանության ներդրման գործում: Կրթությունը հեղափոխական է Հայաստանում, հեղափոխական է նաև հետխորհրդային և անգամ հետկոմունիստական տարածքի համար: Որովհետեւ այդ միջազգային փորձը, որ մենք կուտակել ենք այս ընթացքում, հավասար կրթական դաշտ ստեղծելու լրջագույն նախաձեռնություններից է: Նախաձեռնություն, որը թույլ է տալու մոտակա 10 տարիներին, ապագայում փոխել հանրակրթական դպրոցի գաղափարաբանությունը` բացելով յուրաքանչյուր աշակերտի: Օրինագիծը «դատապարտված է» լավ վերաբերմունքի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել