Life.panorama.am-ը գրում է.

«Չաո բամբինո» սրճարանում փուչիկի պայթյունի առնչությամբ մենք արդեն տեղեկացրել էինք, որ, ըստ աշխատակցի, այդ գազավորված փուչիկներն իրենց հետ կապ չունեն: Դեպքի օրը սրճարանում տոնական միջոցառմանը մասնակցած ծնողները նշել են, որ փուչիկները գնել են հենց սրճարանում, մեկ հատը 800 դրամ արժողությամբ: Life.panorama.am-ը փորձեց կրկին պարզաբանում ստանալ սրճարանից:
Այս անգամ մեզ հետ զրուցեց սրճարանի տնօրեն Գրիշա Հարությունյանը: «Մեր աշխատակիցը ճիշտ է պատասխանել, փուչիկները սրճարանի հետ կապ չունեն: Մենք այդ փուչիկները չենք լիցքավորում, դրանք ձեռք ենք բերում մի ընկերությունից, որն ունի համապատասխան լիցենզիա գազավորված փուչիկներ մատակարարելու, վաճառելու: Մենք էլ փուչիկները պատվիրել ենք այդ ընկերությունից»,-ասաց Գրիշա Հարությունյանը:
Մեր այն հարցին, իսկ պատվիրելուց առաջ հնարավոր չէ՞ր նախապես ճշտել, թե փուչիկներն ինչով են գազավորված, տնօրենը պատասխանեց. «Իհարկե, ոչ, մենք նախապես ինչպե՞ս ճշտենք: Ընկերության հետ ունենք պայմանագիր և նա պարտավոր էր հելիում տեսակի գազով լիցքավորեր, ամեն անգամ գնելուց մենք չենք կարող նախապես իմանալ, թե մեջն ինչ տեսակի գազ է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



