Mypage.am-ը գրում է.
Այնպես է ստացվել, որ շատ ընտանիքներում փորձն ու կյանքի հմտությունները ոչ թե սերնդե սերունդ են փոխանցվում, այլ ձեռք են բերվում մշտական փորձերի ու սխալների միջոցով:
Մի երիտասարդ հայրիկ որոշել է կազմել այն բաների ցուցակը, որոնք նա կցանկանար սովորել իր հորից և որոնք նա կսովորեցնի իր որդուն.
Եթե վստահ չես քո վրա, ինքնավստահ ձևացիր: Ժամանակի հետ ինքնավստահությունն էլ կգա:
Մարդու վեհության մասին կարելի է դատել իրեն հուզող հարցերի վեհությամբ:
Միշտ կառավարիր քո ժեստերը:
Միշտ կանգնիր, երբ ձեռքով ինչ-որ մեկին բարևում ես:
Միայն այն չափի գումար պարտքով տուր, որից մտովի պատրաստ ես հրաժարվել:
Ավելի շատ լսիր, քան խոսում ես: Մարդիկ սիրում են, երբ իրենց լսում են:
Գտիր այն, ինչ քեզ հաճույք է պատճառում, և փորձիր հասկանալ, թե ինչպես անել, որ դրա միջոցով գումար վաստակես:
Հաջողությունը պատրաստվածներին է սիրում:
Գնիր միայն որակյալ գործիքներ:
Տղամարդը պետք է կարողանա ոչ միայն իրեն պաշտպանել, այլև ուրիշներին:
Երբ քայլում ես, նայիր դիմացդ, այլ ոչ ոտքերի տակ:
Փորձիր ծանոթանալ քո մակարդակից բարձր աղջիկների հետ: Դու կզարմանաս:
Մի վախեցիր այնպիսի որոշումներ կայացնելուց, որոնք հետաքրքիր պատմություն են խոստանում:
Երբեք մի հարվածիր մարդուն, մինչև նա քեզ համար վտանգ չներկայացնի:
Երբեք աղջկան առաջին ժամադրությանը կինո մի տար:
Ոչինչ ավելի լավ չի նայվում, որքան լավ նստող կոստյումը:
Սովորիր ճիշտ սափրվել:
Վարժությունները քեզ երջանիկ կդարձնեն: Վազիր, մարզվիր, սպորտով զբաղվիր:
Կանայք ինքնավստահ տղամարդկանց սեքսուալ են համարում:
Միշտ աշխատավարձիդ մի մասը հետ դիր:
Գոնե շաբաթը մեկ անգամ զանգիր ծնողներիդ:
Երբեք ռեզինի վրա փողկապ մի կրիր:
Խնդրում են ընկերներ մնալ ոչ թե լավ, այլ ձանձրալի տղաներին:
Երբեք գարեջրի բաժակը կիսատ մի թող:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



