Artsakhpress.am-ը գրում է.
Այսօր, Ստեփանակերտում` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով հերթական դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանը ներկայացրել է ամբաստանյալների մոտ հայտնաբերված տեսախցիկի տեսանյութերի ցուցադրությունը, որոնք կատարել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանը խախտելուց հետո՝ նախօրոք վերցրած տեսախցիկով: Տեսագրությունների մեջ, նկարահանումներն ուղեկցվում են Դիլհամ Ասկերովի մեկնաբանություններով:
Ամբաստանյալը նկարահանել է Քարվաճառի մոտակա գյուղերը՝ անվանելով դրանք իրենց հին տեղանուններով: Նկարահանվել են ճանապարհները, որտեղով անցնում են զինվորական մեքենաներ, զիվորականներ ու զինտեխնիկա: Տեսանյութերում նկարահանվել է նաև ադրբեջանական հանցախմբի կողմից սպանված Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանը, ով տանում է խմբի անդամներից մեկին պատկանող ուսապարկն ու քնապարկը: Տեսագրություններից մեկում էլ Դիլհամ Ասկերովը պատմում է, որ ճանապարհին՝ Ջոմարդ գյուղում, բռնել են մի հայ «խոճկոր», ով մոտ 20 տարեկան է։ Նա ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներ չգիտի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



