Armnewstv.am-ը գրում է.
«Ուրիշի փոխարեն»` այսպես է կոչվում տեղական արտադրության նոր ֆիլմը, որ արդեն կինոէկրաններին է: Ռեժիսորը մի քանի անակնկալ ունի: Էկրաններին կարելի է տեսնել Արամո-Արամե մետամորֆոզն ու շոկի ենթարկվել ուղիղ մազերով Հովհաննես Ազոյանից: «Ուրիշի փոխարեն»-ը ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի դեբյուտային ֆիլմն է: Կատակերգություն է նկարահանել, որովհետև իրենց ճանաչող մարդիկ ասում են, որ հումորի լավ զգացում ունի: Խոստովանում է, որ դժվարը սկսելն էր, բայց մեկ ֆիլմով հաստատ չի սահմանափակվի:
Ուրիշի փոխարեն հայտնվել Հայաստանում ու ներքաշվել անօրինական գլխացավանքի մեջ: Ֆիլմի գլխավոր հերոս Արսենը պլաստիկ վիրաբույժ է: Նա փոքր հասակից ծնողների հետ բնակվում է Միացյալ Նահանգներում: Այնտեղ մեծացած ու կրթություն ստացած երիտասարդն իր մտածելակերպով ավելի շատ ամերիկացի է: Այս օրինապահ քաղաքացին չէր էլ պատկերացնի, որ հայրենիքում կարող է անօրինական գործարքի մեջ ներքաշվել ու ստանալ առաջարկ` օգնել հանցագործին ներկայանալ ուրիշի փոխարեն:
Ֆիլմի ամենամեծ չարագործը Արամոն է: Մաֆիոզի կերպարում հենց նա է Սոս Ջանիբեկյանին անում առաջարկ, որից նա հրաժարվել չի կարողանում: Դերասանուհի Սաթի Ջանիբեկյանը հայկական բոլոր ֆիլմերում հայտվում է սեքսուալ գեղեցկուհու կերպարում: Այս ֆիլմում Սաթին փորձում է իսկական հայկական օջախի աղջկա կերպարը:
Պրեմիերան ավարտվում է ու հանդիսատեսը դահլիճից դուրս է գալիս լայն ժպիտով: Ֆիլմը կարելի է դիտել ամբողջ ընտանիքով: Ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի նոյեմբերի 19-ից: Իսկ մյուս տարվա սկզբին այն էկրան կբարձրանա նաև Ռուսաստանում ու Միացյալ Նահանգներում:
Տեսանյութն՝ այստեղ