Պարզվում ա` Ֆեյսբուքում էլ ա կյանքի կռիվ:

Էրեկ Անկախի հետ կապված հումորները դզեցին, իսկ աբիժնիկությունները, իհարկե, զզվելի էին, բայց արա, ոչ մեկդ չմտածեց, որ Անկախ Հայաստանի նկարը ՀՀ քարտեզն ա, ինչ մի սև լենտ եք կապել վրեն ու ուրախանում եք: Հիմա ֆեյքն ով ա` էն մարդը, ով Անկախ Հայաստանի նկարը դրել էր իրան պրոֆիլ ու հարգում էր, թե դուք, որ ինքնահաստատվելու հողի վրա քարտեզը սև լենտով դրեցիք: Ամաչեք գոնե, հարգեք մեր քարտեզը գոնե: Ամեն ինչ չափի մեջ ա գեղեցիկ:

Երեկ Արգամիչը մլադշի Սահակյանին ցույց տվեց՝ որտեղ են խեցգետինները գիշերում: Փոքր Սահակյանը եկել էր ու ուզում էր բնակիչներով լի շենքը օտարեր երրորդ անձին: Տեսնես` էտ էրեխեն ինչով ա մտածել, որ տենց առաջարկությամբ է հանդես եկել: 
Արգամիչը երեկ իրեն ասպետի նման պահեց ու հուսանք` էտ մարդիկ անտուն չեն մնա, ու այս քայլն ուղղակի ՓԻԱՌ քայլ չէր:

Երեկ ընդդիմությունենք էին հավաքվել: Էս անգամ էլ ասեցին` հուժկու հանրահավաք ա լինելու... 12 կետերի մասին էլ խոսելուց տղերքը միանգամից ասեցին, որ իրանք Գոռ Վարդանյանից ուժեղ են ու ոչ մի բան էլ չունեն քննարկելու, քանի որ իրանք վերջն են, ու իրենց նմանը չկա:

Դե, իհարկե, ֆեյսբուքյան օգտատերերը երեկ էլ անմասն չմնացին հայկական հայտնի հարսանիքի քննարկումից: Չեմ իմանում ում համար ոնց, բայց իմ համար շատ հաճելի էր հետևել էս հարսանիքի զարգացումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել