Պետրոս Ղազարյանը երեկ որոշել էր անդրադառնալ քաղաքական կոռուպցիային (արդեն խնդալու է): Հետաքրքիր է, որ այդ մասին խոսում է քաղաքական առուծախի, քաղաքական հովանավորչության ու քաղաքական կոռուպցիայի ինստիտուցիոնալիզացիայի խոսնակը։
Իրականում «պաժառը» ոչ թե Մարզահամերգային համալիրում էր, այլ որոշ մարդկանց մոտ, ովքեր սկսել են հերթով ծուխ հանել։ Խղճում եմ ու ցավում Պետրոս Ղազարյանի համար, քանի որ հերթական անգամ ստիպված եղավ քաղաքական խանդի սպասարկուն դառնալ ու մի ամբողջ հաղորդում նվիրել ինձ։ Գուցե նաև այն պատճառով, որ հաշվի առնելով վերջերս չստացված որոշ հանգամանքներ՝ այսպիսով փորձում է հաճոյանալ իր տերերին։
Ցավալի է, որ կան մարդիկ, ովքեր տանը նստած սպասում են մի վատ բանի, որ դա օգտագործելով՝ ջրի երես մնան։ Ու հավանաբար սրտի խորքում ափսոսում են, որ դեպքը մեզ հետ կապ չի ունեցել, և լուրջ հետևանքներ էլ չեն եղել։
Ամեն դեպքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության միջոցառմանը երիտասարդների թիվը շատ ցավոտ է եղել որոշների համար: Ոնց տեսնում եմ` իրոք շատ: