Ալեքսեյ Սմիրնով` մարդ, ով ամբողջ պատերազմի միջով անցավ որպես սովորական զինվոր։
Նրան ճանաչում և սիրում էր ողջ երկիրը։ Եվ չնայած դրան, նույնիսկ նրա ընկերներից շատերը չգիտեին, որ նա Փառքի և Կարմիր Աստղի շքանշանի ասպետ է։
1944 թ.–ի սեպտեմբերի 15–ի, 3–րդ հրետանային դիվիզիայի հրամանի թուղթը` Երրորդ աստիճանի Փառքի շքանշանով պարգևատրելու մասին. «1944 թ.–ի հունիսի 20–ին, 40 հիտլերականներ գրոհեցին մարտկոցի վրա։ Ընկեր Սմիրնովը, ոգեշնչելով զինվորներին, նետվեց կռվի մեջ, հետ շպրտեց հարձակումը։ Մարտի դաշտում մնաց 17 հիտլերական, իսկ 7–ին` անձամբ գերի վերցրեց...»։
Երկրորդ աստիճանի Փառքի շքանշանի հրամանը. «Ընկեր Սմիրնովը, 3 մարտիկների հետ, նետվեց հիտլերականների վրա և անձամբ սպանեց երեքին, իսկ երկուսին գերի վերցրեց։1945 թ.–ի հունվարի 22–ին, չնայելով հրետանու և ականանետի ինտենսիվ կրակին, ճշգրիտ հաշվարկի արդյունքում, Օդեր գետի ափին կարողացավ ոչնչացնել 2 գնդացրի կետ և 20 հիտլերականներ»։
Սակայն Բեռլին հասնել Սմիրնովին չհաջողվեց. 1945 թ.–ին, կռիվներից մեկի ժամանակ նա ծանր վիրավորվեց, ինչից հետո ազատվեց ծառայությունից։
Հայրենական Մեծ պատերազմի հերոսը և խորհրդային լավագույն դերասաններից մեկը այսօր թաղված է Սանկտ Պետերբուրգում։ 






