Analitik.am–ը գրում է.

Համալիրի նախկին սեփականատիրոջ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը, analitik.am-ի հարցին՝ ինչո՞ւ է բացվել Մարզահամերգային համալիրի շոգեբաղնիքի դուռը  համերգի ժամանակ,  պատասխանեց.

«Նշեմ, որ Համալիրի շահագործումը ապօրինի է: Եթե դա լիներ սպորտային միջոցառում, կընդունեի, բացել են շոգեբաղնիքը, որ սպորտսմենները նախապես մկանները տաքացնեն: Ես չգիտեմ երգիչների համար շատ կարիք կա, այդ կարգի ձայնալարերը տաքացնելու։ Բայց համոզված եմ, 99 տոկոսով գիտեմ, որ դա երգիչների համար չի օգտագործվել: Ես դա կապում եմ Կարեն Ավագյանի սրտի հրի հետ, որը բոցկլտացել է և դրա արդյունքը մենք բոլորս տեսանք»:

Հարցին՝ ԱԻՆ այս դեպքի կապակցությամբ որևէ մեկնաբանություն տվել է, նա պատասխանեց, որ դիմումով դիմել են ԱԻՆ, սակայն դեռևս պատասխան չեն ստացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել