1in.am–ը գրում է.

3898553

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է արտաքսվելուց պաշտպանել մոտ 5 մլն մարդու, ովքեր ապրում են երկրում առանց օրինական էմիգրացիոն կարգավիճակի: Այս որոշման մասին կհայտատարվի արդեն հինգշաբթի օրը: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին:

Խոսքն այն միջոցառումների մասին է, որոնք Սպիտակ տունը մտադիր է իրականացնել առանց ԱՄՆ Կոնգրեսի հետ համաձայնեցնելու:

Նշվում է, որ չորեքշաբթի օրը այդ ծրագրերը քննարկվել են Օբամայի վարչակազմի ներկայացուցիչների և էմիգրացիոն բարեփոխումների կողմնակիցների կողմից: Նրանց բացատրել են, որ պաշտպանության տակ նախևառաջ պետք է առնվի մոտ 4 մլն մարդ` ըստ ԱՄՆ-ում բնակության երկար տարիների և այդ երկրի քաղաքացիների հետ ամուսնական հարաբերությունների: Եվս մեկ միլիոն մարդ աքսորման սպառնալիքի տակից պետք է դուրս բերվի ամենատարբեր պատճառներով:

Ընդդիմությունը նախապես զգուշացնում է, որ գործադիր իշխանության ցանկացած փորձ` երկրում էմիգրացիոն բարեփոխումներ անելու հետ կապված` առանց օրենսդիրների համաձայնության բուռն արձագանք կգտնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել