«Քաղաքակիրթ» Եվրոպան հիշել է մեզ... Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն (ԵԽԽՎ) այսօր ԴԱՏԱՊԱՐՏԵԼ է սև և սպիտակ ոչխարներին՝ մարդասպան Ռ.Սաֆարովին ազատ արձակելու համար... Համապատասխան զեկույցը ներկայացրել է ազերիների և նրանց նավթի նկատմամբ թուլություն ունեցող Մեծ Բրիտանիայի պատվիրակ Քրիստոֆեր Չոպը... Շատ լղոզված և «աղքատիկ» իր զեկույցում Ք.Չոպը փորձել է ԲՈԼՈՐԻՆ բացատրել, թե ինչպես են ազերիները ԽԱԲԵԼ Հունգարիայի կաշառակեր վարչապետ Վ.Օրբանին և շատ «մեղմիկ» մեղադրել Բաքվին` Սաֆարովին ազատություն շնորհելու համար... Սակայն չգիտես ինչու ԱՆԿԱԽ ԲՐԻՏԱՆԱՑԻ պատգամավորը բացարձակ չի անդրադարձել այն փաստին, որ Վ.Օրբանին խաբած Ի.Ալիևը ոչ միայն ազատություն է նվիրել «կացին» Սաֆարովին, այլ նաև ՏՈՒՆ, ԿՈՉՈՒՄ, ՄԵՔԵՆԱ, ՈՒԹ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ և այլն... Ալիևը նաև նշանել է իր սիրելի մարդասպանին...

Զավեշտը նրանում է, որ ԵԽԽՎ կոչված կառույցը այս որոշումն ընդունում է Ռ.Սաֆարովին Բուդապեշտի կողմից Բաքվին հանձնելուց և այնտեղ ՀԵՐՈՍԱՑՆԵԼՈՒՑ երկու տարի երեք ամիս անց... Հիշեցնեմ, որ այդ ստահակին հունգարական իշխանությունները «ՆՎԻՐԵՑԻՆ» ազերիներին 2012 թ.օգոստոսի 31-ին... Եվ ահա այսքան ժամանակ անց ԵԽԽՎ-ն հիշեց մեզ... Այստեղ էր ասված՝ ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ...
Տեսնենք Մեծ Բրիտանիան ներկայացնող պատգամավոր Ռ.Ուոլթերը, որը պետք է զեկույց պատրաստի «Ազերիական օկուպացված տարածքների վերաբերյալ» ՀՀ-ի նկատմամբ, ևս «մեղմ» է լինելու, ինչպես Չոպը ազերիների պահով... Թե՞ պետք է վարձահատույց լինի նավթա-խավիարային դոլլարները....
Հ.Գ.Հիմա շատերը կասեն, որ ԵԽԽՎ-ում այս տեսակի փաստաթղթեր ընդունելը ժամանակատար է... Այո՛, համաձայն եմ... Բայց, երբ նույն ԵԽԽՎ-ին պետք է շատ ԱՐԱԳ հակառուսական, ուկրաինամետ, վրացամետ և «սեփականաշահամետ» որևէ բանաձև ընդունել, ապա ժամանակատարության մասին ոչ ոք չի հիշում...
Երևի այս խղճուկ «փաստաթղթիկով» ԵԽԽՎ-ն ուզում է ազերիներին «պատժել» և մեզ «կաշառել» մի քանի օր առաջ Արցախում ազերիների կողմից կործանված ուղղաթիռի պահով... Կամ էլ «բալանսի» են բերում իրենց հարաբերությունները ՀՀ-ի և սև և սպիտակ մանր կճղակավորների միջև. Ռ.Ուոլթերը ՀԱՍՏԱՏ մի հակահայկական զեկույց կպատրաստի...
Համոզված եմ, որ մի 5-6 տարի հետո ԵԽԽՎ-ն ազերիներին քննադատող մի «փաստաթուղթ» կընդունի, որում Բաքուն կմեղադրվի 2014 թ.նոյեմբերի 12-ին արցախա-ազերիական շփման գոտում հայկական ուղղաթիռ կործանելու և Իլկին Մուրադովին պարգևատրելու համար... Տեսնես այդ ժամանակ ի՞նչ են «ԲԱԼԱՆՍԻ» բերելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել