Replik.am-ը գրում է․
Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ Մինեսոտա նահանգի Էդինա քաղաքում բնակվող դիզայներ Գեյլ Բին հարսանեկան զգեստ ստեղծելու համար 3 տարի է աշխատել: Այժմ նա պատրաստ է ներկայացնել այն: Ըստ նրա` զգեստը «արվեստի գործ» է:
Նշվում է, որ սա աշխարհի ամենամեծ ուլունքապատ հարսանեկան զգեստն է, որը 181 կգ է և 7 մետր երկարությամբ, իրականում որևէ հարսնացու չի կարողանա կրել:
Զգեստը նա ստեղծել է 27 այլ դերձակուհու օգնությամբ և կազմված է 995 000 ապակե և բյուրեղյա ուլունքից, որոնք բերել է աշխարհի տարբեր անկյուններից:

Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=49729
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել