Այսօր համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ոստիկանության սպան շուրջ 40 րոպե շարունակ համբերատար հանդուրժում վարորդի կամայականությունները, հանդարտ տոնով պատասխանում նրա հարցերին:
Եվրոպական ցանկացած երկրում և ԱՄՆ-ում ոստիկանը երբեք թույլ չէր տա, որ որևէ քաղաքացի իրեն նկարահաներ կամ փորձեր հակադրվել, իսկ հակառակ պարագայում քաղաքացին խստագույնս կպատժվեր:

Եթե ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարեփոխում է ոստիկանությունը, փոխում ոստիկանի կերպարը, դա չի նշանակում, որ որոշ քաղաքացիներ պետք է չարաշահեն օրենքի պաշտպանի մարդասիրությունն ու համեստությունը:
Ոստիկանության բարեփոխումները պետք է ընկալելի լինեն քաղաքացիների կողմից և քաղաքացիները պետք է հարգեն և գնահատեն բարեփոխումների ընթացքը:

Աշխարհում չկա որևէ մի երկիր, որտեղ ոստիկանները լինեն այդչափ մարդասեր, հանդուրժող և հասկացող:
Վստահ եմ՝ մի քանի նման քաղաքացիների պահվածքը չի հիասթափեեցնելու ոստիկանությունն արմատապես բարեփոխելու ջատագով Վլադիմիր Գասպարյանին:

Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանները իրավունք ունեն բերման ենթարկելու քաղաքացուն և կարծում եմ, որ նման պարագաներում պետք է դա պարտադիր կիրառեն:

Տեսանյութը՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել