Interpress.am-ը գրում է.
Անցյալ շաբաթ, Քիմ Քարդաշյանի արժանիքները Paper ամսագրի շապիկին և ներսում ցուցադրելու առիթով մի ընկեր հարցրեց ինձ, թե ինչո՞ւ է Քարդաշյանն այդքան հայտնի: Լավ հարց է: Ինչպե՞ս պատահեց, որ Քարդաշյանը`երբեմնի աստղ Փարիս Հիլթոնի օգնականը, որը միշտ մի քայլ հետ էր նրանից, այսօր իր նախկին գործատուից ավելի է հայտնի է, դարձել է կարևոր մշակութային խորհրդանիշ` չկատարելով արտիստական որևէ լուրջ աշխատանք, ինչը, սովորաբար, տվյալ անհատին դարձնում է լուրջ քննարկումների թեմա:
Գովազդելով օծանելիք, գեղեցկության պարագաներ եւ հագուստ, Քարդաշյանը չի տարբերվում դերասանուհիներից, որոնց New York Times-ը ներկայացրել էր այս շաբաթվա վերջին` անդրադառնալով նրանց ապրելակերպին, բիզնեսի եկամուտներին, դերերից ստացված աշխատավարձերին:
Սակայն, ի տարբերություն նմանատիպ բիզնեսով ու կենսագրությամբ մյուս կանանց, Քարդաշյանը դերասանուհի, հեռուստաեթերի դեմք կամ տնօրեն չէ, չի առաջարկել քննարկման ենթակա որևէ գործ: Մինչ Քարդաշյանը հսկայական գումարներ է վաստակում իր ընտանիքի շոուից, շոուի հիման վրա ստեղծված խաղի վաճառքից, այնուամենայնիվ, բրենդինգում նրա աշխատանքը չի երևում, ինչը չի կարելի ասել օրինակ Մարթա Ստյուարտի համար:.
Քիմ Քարդաշյանն իրականում վաճառում է մեզ ոչ թե հեռուստատեսային դրվագներ, հագուստ կամ փայլուն մազեր, այլ սոցիալական դիրքի հնարավորություն: 24 ժամ ցուցադրելով իր կյանքը, այն դարձնելով հասանելի և երաշխավորելով, որ մենք դրա մասին խոսելու շատ բան ունենք, նա ձևավորել է օպտիմիզացված հեղինակություն ապուշ այս ժամանակներում:
«Նրան տարբեր ձևով են ներկայացնում. որպես ֆեմինիստ-գործարար-փոփ մշակույթի հերոս կամ մեր հասարակության բազմաթիվ դժբախտությունների պատճառ դարձած վերջին շրջանի ախտանիշ` ինքնասիրահարվածություն, օպորտունիզմ, անսանձ փառասիրություն, անզուսպ կապիտալիզմի կրող», Paper-ում Ամանդա ֆորտինին տալիս է Քարդաշյանի նկարագիրը, որն ավելի քիչ ուշադրություն գրավեց, քան նրա լուսանկարները, որոնք զարդարում են ամսագրի շապիկը: «Սոցիալական լրատվամիջոցները ստեղծել են հանրաճանաչության նոր տեսակ եւ Քարդաշյանը դրա տիպարն է: Դա համբավ է, որի տարբերակիչ նշանը ամենուրեք նրա հաճելի ներկայությունն է: Այն նմանեցվում է բացակայության, հանգստության, հանդարտության ու անառարկելիության համաչափ տարածված տեսակին»:
Լինելով ուղղակի հաճելի բայց դատարկ մարդ, Քարդաշյանը բավականաչափ խելացի գործարար է և կարողանում է ոգեշնչել իր հանդիսատեսին, և դա այն մի դարում, երբ յուրաքանչյուր ոք կարծիք ունի, տեխնոլոգիաներն էլ թույլ են տալիս բոլորին ստեղծել իրենց սեփականը: Paper ամսագրի լուսանկարի արձագանքը կատարյալ օրինակ է այն անսահման հնարավորությունների, որոնք թվում է, թե դուրս են հորդում Քարդաշյանի ձեռնարկած ցանկացած գործողությունից:
Քարդաշյանի դեմքի հիացական արտահայտությունը նրա անամոթության ապացույցն է, մարդ, որը ցանկանում է իրեն ապացուցել, որ դեռ ցնցումների ընդունակ է: Դիտորդի համար, որն ընդունում է, որ Քարդաշյանը օգնեց ձերբազատվել այն մտքից, թե սեքսը քանդում է հասարակական կյանքը, Paper-ը օգնեց որպեսզի Քարդաշյանը փողի վերածի իր հմայքը, ինչը Ֆորտինին կոչում է մարմին, որը առասպել է կրում:
Go Fug Yourself –ը լուսանկարի վերաբերյալ գրել է դպրոցի արձագանքը.«երիտասարդ կին, դու ինչ-որ մեկի մայրն ես» և նույնքան անկեղծ պատասխանը, որ մայրությունը չպետք է վերջ դնի կնոջ Էրոտիկ կյանքին եւ սեփական մարմնով հիանալու ցանկությանը: Եթե ցանկանում եք մեջբերել Թինա Ֆեյին, Paper-ը հնարավորություն է տալիս վերանայել Քարդաշյանի եւ ամերիկյան մարմնի իդեալների վերաբերյալ Ֆեյի քննարկումները: Սակայն, եթե դուք հիասթափված եք, որ Թինա Ֆեյը (եւ այլ դերասանուհիներ) ընդունվում են որպես լուրջ սոցիալական մեկնաբաններ, մի անհանգստացեք: Սա հոյակապ պահ է ենթադրելու, որ պայմանականորեն սպիտակ հմայիչ կինը չպետք է դատողություններ անի մեկ այլ կնոջ մարմնի մասին:
Բլյու Թելումզան The Grio-ում նմանություն է գտել Paper-ի լուսանկարի և Սաաթջի Բարթմանի միջև, որի մեծ հետույքը նրան կասկածելի համբավ բերեց եւ ստիպեց հրեշների շոույում հանդես գալ որպես սեռական օբյեկտ : Եվ հիմա մենք նորից հետ ենք գնում քննարկելու հետույքի դերը ժամանակակից ամերիկյան կյանքում ու մշակույթում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ