Գիտնականները պնդում են, որ ինֆորմացիայի 80 %-ը զրուցակցից ստանում ենք ոչ վերբալ կապի միջոցով։ Այնուամենայիվ, մենք չենք էլ պատկերացնում, թե մարդը ինչ է ուզում մեզ հասկացնել, երբ ձախ ձեռքով քորում է աջ թիակը կամ բարձրանում սեղանի վրա զրույցի ժամանակ։ Ժամանակն է բացահայտել մարմնի գաղտնիքները։ 

Понимай  язык жестов: когда тебя обманывают, а когда хотят отдаться

«Ինձ հետաքրքիր է»

Երբեմն անհնար է հավատալ, որ ոչ բոլորին է հետաքրքիր լսելը այն պատմությունը, թե ինչպես դու առաջին անգամ հանդիպեցիր արջին հեռավոր 1986թ-ին (մի գուցե այն պատճառով, որ հանդիպումը տեղի էր ունեցալ շատ վաղուց և կենդանաբանական այգում)։ Դրա համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ համոզվել, որ դիմացինիդ հետաքրքիր է քեզ լսելը։ «Եթե պատմությունը իրոք հետաքրքրել է զրուցակցին, ապա նա ենթագիտակցորեն ձեզ կմոտեցնի մարմինը, որպեսզի ավելի մոտ լինի ինֆորմացիայի աղբյուրին,-պնդում է մասնագետը։–Շատ տարված մարդիկ ընդանրապես դադարում են կառավարել իրենց մարմինը»։ Անգիտակցաբար ստրիպտիզ չի պարի նա ձեզ համար, ցավոք, բայց աչքերն ավելի լայն կբացի, հնարավոր է, որ բացի նաև բերանը։

Понимай  язык жестов: когда тебя обманывают, а когда хотят отдаться

«Լսում եմ և հնազանդվում»

Պարզելը, թե պատրաստ է արդյոք ձեր ենթական հլու հնազանդ կատարել ձեր հանձնարարությունները, չափազանց հեշտ է։ Երբ դուք նրան նոր հանձնարարություն եք տալիս, մի կերպ կտրվեք Ֆեյսբուքում աղջիկների նկարներից և կենտրոնացեք աշխատակցի վրա։ Մարդը, ով գիտակցում է ձեր անառարկելի գերակայությունը իր անձի նկատմամբ, մի փոքր կկախի գլուխը և կսկսի զմայլվել իր կոշիկներով։ Եվ որպեսզի չբացահայտի իր ստրկական զգացողությունը, կփորձի ցույց տալ, որ հանգիստ է` կրկնելով որոշակի շարժումներ։ Օրինակ ժամանակ առ ժամանակ ձեռքը տանի դեպի ծոծրակը։

 

 

Понимай  язык жестов: когда тебя обманывают, а когда хотят отдаться

«Ես կարծում եմ, որ դու փորձում ես ինձ ֆռացնել»

Եթե դուք քաղաքականության մեջ եք, ապա վստահորեն կարող եք շրջանցել այս կետը. մեկ է բոլորը քեզանից սպասում են որ խաբելու ես։ Այլ մարդկանց հետ զրույցում պարզել, թե վստահում է արդյոք նա ձեր առաջարկին (կամ ինչ-որ խաբեություն է գտել դրա մեջ), կարելի է ձեռքերի միջոցով։ Մի ձեռքը բռունցք կանի, իսկ մյուսով կսկսի շփել այդ բռունցքը. «Ձեր բարի մտադրությունների վրա կասկածող մարդը կարող է ձեռքը կամ ձեռքերը դնել ձեր ուսսերին,- ավելացնում է փորձագետը»։

 

 

 

Понимай  язык жестов: когда тебя обманывают, а когда хотят отдаться

«Ես խաբում եմ քեզ»

Անվճար ստի դետեկտոր, 50% զեղչով։ Այն մասին, որ ձեր զրուցակիցը պատրաստվում է ձեզ ինչ-որ մի բան չպատմել կամ ընդհանրապես մտադրված է խաբել, կպատմեն նրա անվարժ ժեստերը։ Առաջին հերթին խաբեբան կսկսի ձեռքերում խաղացնել օտար օբյեկտներ. ատամի չոփ, անձեռոցիկ, գրիչ և այլն։ «Սակայն, պետք է հիշել, որ ստի նշանը կարող է չաշխատել, եթե կասկածյալի բնավորությունում առկա են նման ժեստերը»,- նշում է փորձագետը։ Այդ պարագայում ստախոսին կմատնի հայացքը։ «Նա կսկսի խուսափել նայել ձեր աչքերի մեջ։ Ու դեռ լի բան էլ կսկսի գլուխը ժամանակ առ ժամանակ ձախ թեքել»,- նշեց էքսպերտը:

 

 

 

Понимай  язык жестов: когда тебя обманывают, а когда хотят отдаться

«Դու ինձ դուր ես գալիս»

Համակրանքի դրսևորումը կնոջ և տղամարդում մոտ շատ տարբեր են.- համոզված է մեր փորձագետը, այդ պատճառով «Դու ինձ դուր ես գալիս» արտահայտությունը մենք որոշեցինք ցույց տալ աղջկա վրա։ Հույսով եմ` դեմ չեք։ Առաջին նշան՝ ոտքը ոտքին գցելը։ Ընդ որում վերևում հայտնված ոտքի ծունկն ուղղված է դեպի ցանկալի օբյեկտը, այսինքն` դեպի քեզ։ Երկրորդ նշանը՝ նա կարող է խաղալ կոշիկի հետ։ Երրորդ նշանը՝ նա կարող է ուղղել սանրվածքը և շորերը, այն դեպքում երբ ուղղելու կարիք ընդհանրապես չկա։ Սակայն, երբ աղջիկը սկսել է արդեն հանվել, այնպիսի մանրունքներ, ինչպիսք է սանրվածքը, կարելի է ընդհանրապես ուշադրություն չդարձնել։

 

Понимай  язык жестов: когда тебя обманывают, а когда хотят отдаться

«Ես քեզ չեմ հավատում»

Կամ պարզապես կասկածում են ձեր խոսքերի իրավացիության վրա։ Ուշադիր եղիր` ցուրտ չէ արդյոք։ Եթե ոչ, իսկ ձեր զրուցակիցը խաչել է ձեռքերը և ոտքերը, ապա նա չի հավատացել, որ դուք գող եք, և ձեր զենքը իրական է։ Մի անհանգստացիր, հնարավոր է հաջորդ փողոցում էլ հարմար բանկ լինի։ «Եվս մեկ նշան, որ ձեր դիմացինը ձեզ չի հավատում, դա ականջները տրորելն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել