Մի մարդ ամբողջ կյանքը փնտրում էր ճշմարտությունը, բայց չէր կարողանում գտնել: Շատ երկրներ թափառեց, ոչ մի տեղ չկար ճշմարտությունը: Եվ հանկարծ փոքր մի երկում ճանապարհի անկյունում լքված մի տաճար տեսավ, որի աստիճանների վրա մի վանական հայտնվեց և ասաց, որ ճշմարտությունը այստեղ է թաքնվում: Մարդը չհավատաց: Բայց վանականը պնդեց. «Հավատա, նա տաճարում է»: Եվ ուղեկցեց մարդուն դեպի տաճար, մոտեցան մի արձանի, որ սև ծածկոցով փակված էր:
-Ահա,-ասաց վանականը,- քո առջև է ինքը ճշմարտությունը:
Այդժամ մարդը ձեռքը մեկնեց, հանեց ծածկոցը և տեսավ իր առջևը սարսափելի, զզվելի, վախենալու մի դեմք: Վախից հետ-հետ գնաց:
-Ի՞նչ է սա,- հարցրեց մարդը,- միթե՞ սա է ճշմարտությունը:
Եվ ճշմարտությունը պատասխանեց.
-ԱՅՈ, ԱՅԴ ԵՍ ԵՄ։
-Բայց ինչ սարսափելին ես դու,- ասաց մարդը,- քեզանից սարսափելի ոչինչ չկա, ինչպե՞ս պետք է պատմեմ մարդկանց քո մասին, Ո՞Վ ԻՆՁ ԿՀԱՎԱՏԱ։
-ԻՍԿ ԴՈՒ ԽԱԲԻՐ,- ԱՍԱՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ,- ԵՎ ՔԵԶ ԲՈԼՈՐԸ ԿՀԱՎԱՏԱՆ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/724826380939025?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել