Interpress.am-ը գրում է․

Հայկական  ուղաթիռի խոցումը հրադադարի գծի վրա՝ ավելի հայտնի որպես շփման գիծ, որը բաժանում է հայկական և ադրբեջանական զինված ուժերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ամենավատ միջադեպն էր իր բնույթով հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը դադարեցրեց պատերազմը 1990-ականների սկզբին:

Երեք հայ սպանվեցին, իսկ ադրբեջանցի սպային, ով խոցեց ուղղաթիռը, տրվեց մեդալ խիզախության համար:

Դա շատ մտահոգիչ զարգացում է, որը հետևեց ամռանը լուրջ բախումների թվի աճին, որի արդյունքում զոհվեցին ավելի քան 20 զինվորներ երկու կողմերից:

Ադրբեջանցիները մեղադրում են հայերին՝ երկու ուղաթիռներ իրենց դիրքերի ուղղությամբ ուղարկելու մեջ: Հայերը պնդում են, որ ուղղաթիռը իրականացնում էր սովորական ուսումնական թռիչք և վտանգ չէր ներկայացնում:

Ադրբեջանական կողմի տրամադրած վիդեոն ցույց է տալիս, որ հրթիռը բաց է թողնվում և երկու ուղղաթիռներից մեկը բռնկվում է ադրբեջանցի զինվորների ոգևորված գոչերի ներքո:

Այս հարձակումը վրեժխնդրությու՞ն էր:

Այս հարձակումների մեջ չկա ռազմական տրամաբանություն: Տեղական հրամանատարը պատասխանատու է փոքր տեսակի զենքերի կրակի համար, իսկ ավելի ծանր տեսակի զենքերի կիրառումը ավելի բարձր քաղաքական վերնախավի որոշելիքն է:

Այս հարձակումները ամբողջությամբ ուժի ցուցադրման նպատակ են հետապնդում:

Ադրբեջանական կողմը, որը 1991-94թթ. պատերազմում պարտված կողմն է, ունի ավելի շատ պատճառներ զինադադարն անկայուն պահելու համար, որպեսզի հիշեցնի աշխարհին, որ գիծը անցնում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով և այդ կողմից հետո ընկած տարածքները հայկական ռազմական վերահսկողության ներքո են:

Սակայն, չնայած ադրբեջանական կողմը հավանաբար ավելի շատ է պատասխանատու զինադադարի խախտումների համար, հայերը ևս սիրում են ցույց տալ իրենց ուժը:

Սա այն է, ինչ իրենք արեցին հուլիսի 31-ին, երբ լավ զինված ներխուժեցին ադրբեջանական դիրքեր, որի հետևանքով զոհվեցին շատ ադրբեջանցիներ:

Հնարավոր է, որ ուղաթիռի խոցումը լինի վրեժխնդրություն այդ օպերացիայի համար:

Նրանք, ովքեր ունեն լավ հիշողություն, կհիշեն պատերազմի ամենավիճահարույց դրվագներից մեկը, երբ 1991 թ. նոյեմբերին հայկական կողմը խոցեց ադրբեջանական ուղաթիռը այս միջադեպից ոչ հեռու ընկած տարածքում, որի մեջ էին պաշտոնյաներ և միջնորդներ:

«Ցավալի» պատասխան:

Կա լավ առիթ մտահոգվելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել