1in.am-ը գրում է․
Viber մեսենջերը գործարկել է նոր՝ «Հանրային չաթ» գործառույթը, որի օգնությամբ օգտատերերը կարող են հետևել հայտնի դեմքերի ու ապրանքանիշների ներկայացուցիչների խմբակային քննարկումներին: Այս մասին Lenta.ru-ին հայտնել են ընկերությունից:
Նոր ծառայությամբ թարմացումը թողարկվել է նոյեմբերի 19-ին: Նման հրապարակային չաթը հասանելի է նրանց, ովքեր գրանցված են Viber-ում: Առաջարկվում է հետևել անսահմանափակ քանակությամբ զրույցների: Չաթերը թույլ են տալիս փոխանակվել ոչ միայն տեքստային հաղորդագրություններով, այլև լուսանկարներով, երաժշտությամբ, տեսահոլովակներով:
«Հրապարակային չաթերը», մասնավորապես, ապրանքանիշներին հնարավորություն են տալիս կապ պահպանել Viber-ի օգտատեր իրենց հաճախորդների հետ: Այսպես. ընկերությունը կարող է լսարանին տեղեկացնել իր նորությունների, ակցիաների, ծառայությունների մասին ու նրանց հետ կիսվել մուլտիմեդիայի կոնտենտով: