Բա որ կամուրջների մոտ հերթապահող ոստիկանները որոշեն ինքնասպանություն գործել, իրենց ո՞վ է կանգնեցնելու էդ մտադրությունից:
Առաջարկում եմ՝ մի ոստիկան էլ ստրախոֆկայի համար կանգնեցնել էդ ոստիկանների կողքին, իսկ մեկին էլ էն դեպքի համար, որ երկու հերթապահ ոստիկաններն էլ որոշեն կամուրջից նետվել, մի հատ էլ, որ երրորդը որոշի քցվել ու էդպես՝ մինչև ամբողջ ոստիկանությունը չշարվի կամուրջների երկայնքով...
Արա, փոխանակ սենց ախմախություններով զբաղվեք, ավելի լավ չի լինի՞ մարդկանց սոցիալական ու հոգեբանական վիճակը լավացնեք, որ մարդիկ չուզենան ինքզինքները կյանքից զրկել... Թե՞ բոլոր բարձրահարկ շենքերի տանիքներում էլ եք ոստիկանական պոստեր դնելու կամ պարաններն ու բրիտվաներն էլ հատուկ թույլտվությամբ վաճառելու:
Հետաքրքիր է, կա՞ որևէ այլ երկիր, որտեղ ոստիկանությունն էսքան խելոք է, որ կամուրջների վրա պոստեր է շարում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/775014429204676?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել