1in.am-ը գրում է․

Ամերիկյան դատարանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանել սպառնացող կնոջը դատապարտել է 21 ամսվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գործակալության հաղորդմամբ՝ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի բնակչուհի Դենիզ Օնիլը դաշնային դատարանի նիստում պատմել է, որ 2013թ. նոյեմբերին Teddy Bear Paradise ստորագրված նամակ է ուղարկել, որում սպառնալիք է եղել ԱՄՆ նախագահի հասցեին: Ավելի ուշ կինը հատուկծառայությունների գործակալներին պատմել է, որ մտադիր էր վարձու մարդասպանի վարձել, եթե իրեն անձամբ չհաջողվեր սպանել Օբամային:
Գործակալության տվյալներով՝ 56-ամյա կինն օգոստոսին իրեն մեղավոր է ճանաչել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1484601.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



