Վերջապես ձերբազատվեցի «Հարազատ թշնամի» կոչվող, մարդկանց ուղեղը բթացնող ու զոմբիացնող սերիալի ազդեցությունից՝ նախընտրելով ռուսաստանյան սերիալները, որոնք իրական ու ճշմարտացի կյանքն են ցույց տալիս, ու ակամա մտածում ես, թե ռուսաստանյան որոշ հեռուստաալիքներ ռուսակա՞ն են, թե՞ հակառուսական, քանի որ Ռուսաստանում առկա ինչքան բացասական երևույթ կա՝ սկսած կրիմինալից, վեր են հանում «ջրի երես», իրենք իրենց ազգին խայտառակում աշխարհով մեկ: Իսկ վերջերս էլ սկսել են բացահայտել Սովետական տարիների գաղտնիքները՝ կապված մարդկանց ուղեղները կառավարող դեղամիջոցներ արտադրող գաղտնի լաբորատորիաների գործունեության հետ, որոնց արտադրած, հետք չթողնող դեղամիջոցներն, ըստ այդ ֆիլմերի, այսօր էլ հասու են նրանց, ովքեր մեծ փողեր ունեն ու կարող են ոչ միայն անպայման զենքի օգնությամբ սպանություններ կազմակերպել, այլև՝ այդ դեղամիջոցների օգնությամբ, որոնք կարող են աննկատ ներդնել անձնական օգտագործման, հիգիենիկ պարագաների մեջ ու ինսուլտ-ինֆարկտ առաջացնել, ամնեզիա, մի խոսքով՝ անել այնպես, որ «թիրախի» տակ գտնվող օբյեկտը կամ մրցակիցը որևէ ոլորտում այդ կերպ «չեզոքանա»: Բա հետո էլ ասում են՝ «Ռուսաստանում գրաքննությունն ուժեղ է»: Որ ուժեղ լիներ, իրենք իրենց խայտառակող, կրիմինալիզացված ոստիկանական համակարգն ու նրա հետ սերտաճած պետական ապարատը խայտառակող ֆիլմեր կհանեի՞ն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/682214558542976?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել