Համբուրել սիրելիիդ էն ճակատի ու քթի արանքի եռանկյունաձև փոսիկը:
Ճտտցնել կենցաղային տեխնիկայի փաթեթավորման ցելոֆանի պադուշկեքը:
Ձեռքդ ոսպի կամ այլ ընդեղենի ամանի մեջ մտցնել:
Առավոտվա սուրճի առաջին կումը:
Ամառ օրով բարձը շրջել էն սառը կողմով դեպի այտդ:
Լողալ ծովում, երբ անձրև ա գալիս:
Առավոտվա շաղոտ խոտի վրա բոբիկ վազվզել:
Գրպանիդ անկյունից անցյալ տարվանից մնացած մի հատիկ սեմեչկի հատիկ գտնել:
Վառվող մոմի կամ առհասարակ կրակի հետ խաղալ:
Տաք թեյի բաժակը ձեռքիդ պատուհանից նայել, թե ոնց են մարդիկ նոր սկսվող անձրևի տակ խուճապահար վազվզում:
Փռշտալ:
Գրկել մեկին, ում շատ ես սիրում ու երկար ժամանակ չես տեսել:
Թեթևակի կծել էն մարդու ականջի բլթակը, ում սիրում ես:
Քնել նոր փոխված սպիտակեղենի մեջ ու լողանալուց անմիջապես հետո:
Աչքիդ թայը բացել առավոտը ու հիշել, որ կիրակի ա:
Երբ քթիդ ա կպնում բույր, որը մեկ էլ մանկությանդ ժամանակ էիր զգացել:
Կասկածելուց հետո ձեռքդ տանել գրպանդ ու հասկանալ, որ դրամապանակդ չես մոռացել տանը:
Սոված տուն գնալ ու հասկանալ, որ քո ամենասիրած բաներն են եփել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/855125841193915?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել