Armnewstv.am-ը գրում է․
Ասում են` տղամարդու առողջությունը կնոջ ձեռքում է: Որքան հաջողակ է տղամարդը ամուսնության մեջ, այնքան առողջ է: Հայտարարում են գիտնականները: Որքանով է ճիշտ տեսությունը հայ տղամարդկանց դեպքում` դժվար է ասել: Առողջական խնդիրներով այսօր մասնագետի դուռը թակում են ոչ միայն ամուսնացած տղամարդիկ: Թակում են այն ժամանակ, երբ խնդիրները սրվում են:
Ուրոլոգ Դավիթ Ֆանարջյանը նկատում է` վերջին տարիներին կարծես սայլը տեղից շարժվում է: Վիճակագրության համաձայն` կյանքի 15 տարիների ընթացքում տղամարդիկ գանգատվում են այս կամ այն հիվանդությունից ու ցավից: Արական սեռն ավելի հաճախ ունենում է սիրտանոթային համակարգի հիվանդություններ, բայց առաջին հորիզոնականը զբաղեցնում են սեռական համակարգի խնդիրները: Դրանք առաջանում են անկախ տարիքից: Ուրոլոգը ընդգծում է` ամեն տարիքին բնորոշ է որևէ հիվանդություն: Հաշվի առնելով տղամարդկանց անտարբերությունը սեփական առողջության հանդեպ, դրանք ավելի են լրջանում: Տղամարդկանց շրջանում այսօր ամենատարածված խնդիրներից մեկը անպտղությունն է:
Տեսանյութն՝ այստեղ