Պետբյուջեի եկամտային մասի ավելացումը նվազ է նախատեսվում, քան սոցիալական ծախսերի ավելացումը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է խնայողաբար պլանավորել պետբյուջեն,-սա Արցախի վարչապետ Ա. Հարությունյանի խոսքն է:
Բա մեկը չհարցնի՞ վարչապետին.
էդ ո՞նց եղավ, որ հարկայինը նոր օրենքներ չմտածեց՝ փոքր ու միջին բիզնեսին քերթելու ու եկամուտ ապահովելու համար։
էդ ի՞նչ եկամտի պակասի մասին եք խոսում մի երկրում, որտեղ պարապ-սարապների մի մեծ գումարտակ 500-600 000 աշխատավարձի դիմաց է ստորագրում ամեն ամիս։
Դե հա, գիտեմ, որ նախանձ եմ, ու գիշերը քունս չի տանում շարիկ պայթացնողների աշխատավարձերի պատճառով, բայց իմ նախանձը ճիշտ քաղաքականություն վարելուն հաստատ խոչընդոտ չի։
Նորմալ երկրում մեկը որ իր քրտինքով բիզնես է սկսում, տասը տարի հետո ընդլայնված ու կայացած է լինում, ոչ թե փակվում ու լքում է երկիրը...
Այ սրա մասին որ մտածեք, եկամտի պակաս չի լինելու։
Նորմալ երկրում մինիմալ ու մաքսիմալ աշխատավարձերի տարբերությունը 1000 և ավելի անգամ չի լինում` սա էլ, կրկին, նախանձս խոսեց ....
Հա, իմիջայլոց, ամոթ է 600 000 աշխատավարձով (կողմնակի եկամուտների ու հնարավորությունների մասին սկի չեմ էլ խսում) նույն շուկայից օգտվելն ու նույն պոմիդորը ուտելը, ինչ 50 000 ողորմավճար ստանողը, պարոններ... ժամանակն է հարուստների համար էլիտար շուկա բացելու, որտեղ չնայած պոմիդորը կախարդական հատկություններով չի լինի, բայց 1000-ապատիկ թանկ պիտի լինի !!!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=936782989684442&set=a.167869606575788.40653.100000582489782&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել