Esem.am-ը գրում է․
“The Beautified Project”-ի տղաներն անակնկալ ունեն երկրապագուների համար: Ձմռան առաջին օրը` դեկտեմբերի 1-ին, Տիկնիկային թատրոնում նրանք համերգ կունենան, որի ժամանակ կհնչեն նրանց 3 ալբոմների հայտնի ստեղծագործությունները, Սոնա Ռուբենյանի հետ զուգերգը, կլինեն պրեմիերաներ:
«Սպասվում է մի պրեմիերա, որի նախնական անունը «Սև դրոշակ» է: Այն հակատեռորիստական երգ է»,- ESem.am-ին հայտնեց խմբի վոկալիստ և կիթառահար Անդրեն Սիմոնյանը:

«Այս համերգը ձմեռային տոն կլինի, քանի որ այս փուլում մեր վերջին ռոք համերգն է»,- ասաց երաժիշտն ու հավելեց, որ այժմ զբաղված են փորձերով և նոր երգերի ստեղծմամբ:
Ըստ Անդրեի` նոր երգերի մեջ կան թե´ ծանր ռոքային, թե´ մեղմ ստեղծագործություններ: «Ոճային առումով խիստ ծայրահեղականացված է: Այս ընթացքում դարձել ենք հայաստանցի, քանի որ այստեղ ամեն ինչ խիստ ծայրահեղ է, մեր երգերն էլ են այդպիսին:)»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



