Երբ ինչ-որ բան է պատահում, մարդիկ հակվում են անպայման մեղավորներ փնտրել: Ու որպես կանոն «գտնում» են դրանք կա՛մ իրենցից դուրս ու սկսում ագրեսիվանալ, կա՛մ իրենց մեջ և սկսում են «մեղքի զգացումով» բարդույթավորվել: Սակայն ճիշտը ոչ թե մեղավորների փնտրտուքն է, այլ մեր հետ տեղի ունեցածի շուրջ պատասխանատվություն ստաձնելը: Չգիտեմ ինչու, բայց հայկական զինուժի խոսնակները որպես «առաքինի» փաստ նշում են ուղղաթիռի անզեն լինելու հանգամանքը, մինչդեռ եթե ուղղաթիռներն անզեն չլինեին, ապա 2-րդ ուղղաթիռը կարող էր ոչնչացնել կրակակետը, որտեղից արձակվեց հրթիռը՝ դրանով մասամբ պատժելով հակառակորդին: Եթե որոշել ես զորավարժանքներն այնպես անել, որ նրանք հնարավորինս մոտ լինեն իրական ռազմական գործողություններին, ապա պետք է հաշվարկես բոլոր հնարավոր սցենարները, որ հետո անիմաստ տեղը զոհեր չտաս կամ «զոհի» կերպարի մեջ չմտնես:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10205151884499184?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել