Բարև, ժողովուրդ։
Մի քանի դիտարկում.
Մինչ որոշ հստակեցումներ անելը շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կողքիս են (տարածությունը դեր չի խաղում), զորակցում են ինձ կամ պահանջներս կիսում են... Ուժեղ եմ ձեզնով....
Երեկ տեղեկացա, որ ադրբեջանական պաշտոնական հորջորջողները հարցազրույցներում նշում են, թե իբր մենք խնդրում ենք, որ տղաներին հետ տան. ձեր կարճ խելքին հասու չի, որ մենք տղերքի հիշատակը հարգում ենք ու ձեզ խնդրելով՝ կանարգենք նրանց.... Մենք պահանջում ենք ու զգուշացնում: Եթե ենթադրություններ են արել իմ հացադուլից, ապա սա պահանջ է և ոչ երբեք խնդրանք....
Եթե Մինսկի խումբը չի կարողանում, ապա համամարդկային արժեքներից տարբեր ամբիոններում խոսացող ԱՄՆ նախագահ Օբաման և մյուս համանախագահող երկրի ղեկավար Օլանդը պետք է կամք դրսևորեն և իրենք պահանջեն ընկած տղաների վերադարձը... Մարդու խեղումը իրավունքի ոտնահարման ամենաստոր մեթոդն է...
Ռուսաստանի նախագահին չեմ դիմում, իր ռազմավարական լռությունն ավելի ազնիվ է, քան թե դատապարտի իր մատակարարած զենքից իրականացրած կրակը ու դրանից ածանցյալ անմարդկայնությունը....
Հ.Գ Հպարտ եմ, որ մի ազգի ներկայացուցիչ եմ, մի պետության քաղաքացի եմ, որտեղ թշնամու գերուն և մարտի դաշտում զոհվածին չեն խոշտանգում. դիակները վերադարձնում են մարդկայնորեն...
Ընկերներս, խնդրում եմ, ինձ մի խղճացեք, ես դրան արժանի չեմ, բոլորիցդ պինդ եմ հիմա ու ոգով ուժեղ, ֆիզիկապես լավ եմ զգում ու վստահ...
Պինդ մնացեք, թարմ մնացեք։