Ես ոչ ռասիստ եմ, ոչ նացիստ, ոչ ֆաշիստ, ոչ էլ ազգայնամոլ։
Ես ՀԱՅ եմ, հանգիստ եմ զգում՝ ապրելով որպես ՀԱՅ, հանգիստ եմ զգում՝ խոսելով Հայերեն իմ երեխաների հետ, ընտանիքում, հանգիստ եմ զգում՝ լսելով Կոմիտաս կամ դուդուկ կամ շվի…
Իմ Հայկականությունը կապված է իմ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ հետ ու ոչ անպայման աշխարհագրականության հետ կամ իշխանությունների հետ, քաղաքականության հետ կամ պետությունների հետ… Եթե ցանկանամ, ես կարող եմ ՀԱՅ մնալ, որտեղ էլ որ ապրեմ, այդ ամենն իմ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ խնդիրն է ու իմ իրավունքը, որը չեմ թողնի, որ ինձանից գողանան։
Այն բոլոր մարդիք, որոնք չեն հարգում իմ ՀԱՆԳԻՍՏԸ, իմ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, նրանք են ռասիստը, նացիստը, ֆաշիստը, ազգայնամոլը։
Լիբերալ Հայերը, որոնք հանգիստ են զգում իրենց օտար լեզվով, օտար մշակույթով, օտար նիստ ու կացով, քաղքենիությամբ ու լպիրշությամբ, թող իրանց համար, առանձին, հանգիստ էլ ապրեն ու իմ հանգիստը չխանգարեն։
Մենք՝ Հայախոս Հայերս, պետք է զանազանվենք օտարախոսներից, չձուլվենք օտարախոսների մեջ, մնանք որպես տարբեր որակի կամ գիտակցության Հայեր, որպեսզի ՀԱՅԱԽՈՍՆԵՐՍ ՈՒ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՐԳՈՂՆԵՐՍ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՄԵՐ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ, ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ԷՈՒԹՅՈՒՆԸ։ Օտարախոս Հայերի հետ պետք է վերաբերվել նույն հարգանքով, որքան հարգանքով ընդունում ենք օտարներին։ Որևե մարդ չի կարող թելադրել դիմացինի ազգությունը, որովհետև դա գիտակցության հարց է, ու այդ հարցի պատասխանի իրավունքը կարող է ունենալ հենց ինքը։
Եթե օտարախոս Հայը կարծում է, որ ինքը Հայ է, ապա պետք է ընդունենք, որ նա Հայ է։ Սակայն նա Հայ մշակույթը կրող ՀԱՅ չի, ուստի անմշակույթ կամ օտար մշակույթ կրող Հայ է։