strah1in.am-ը գրում է․

Գիտնականները պարզել են, որ վախը հաղթահարել օգնում է սիրո հորմոնը: Բոննի համալսարանական հիվանդանոցի գիտնականների խումբը ապացուցել է, որ օքսիտոցին հորմոնը ճնշում է վախի զգացողությունը, գրում է svit24.net-ը:

Ապագայում դրա հիմքի վրա դեղորայք կստեղծվի, որով կարող են բուժվել մի շարք հոգեկան հիվանդություններ:

Օքսիտոցինի հատկությունների վերաբերյալ փորձին, որը նաև երջանկության և ուրախության հորմոն են անվանում, արական սեռի 62 ներկայացուցիչներ են մասնակցել: Նրանք բոլորն էլ լավ առողջություն և կայուն հոգեկան վիճակում են գտնվել: Տղամարդկանց տարբեր լուսանկարներ են ցույց տվել, դրանցից մի քանիսին էլեկտրական թույլ հարված է ուղեկցել: Կամավորները հիշել են տհաճ զգացողությունները, և այդ լուսանկարները կրկին դիտելիս ուղեղում ակտիվացել է վախի կենտրոնը:

Փորձին մասնակցած տղամարդկանց մի խմբին օքսիտոցին են ներարկել, որը նվազեցրել է անհանգստությունը: Մյուս խմբին այլ դեղորայք են տվել, սակայն նույն լուսանկարները դիտելիս նրանք կրկին վախի զգացողություն են ունեցել:

Դա հաստատել է, որ սիրո հորմոնը կարող է մարդկանց մոտ ճնշել վախի զգացողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել