6 օր ա՝ մեր զինվորների դիերը բաց երկնքի տակ են, պատկերացնու՞մ եք: Ես զինվորական գործից գաղափար չունեմ, բայց չեմ կարող պատկերացնել, որ մեր բանակը չի կարող տվյալ հատվածում այնպես գրոհել, չգիտեմ, այնպիսի գործողություններ նախաձեռնել, որ հայրենիքին ծառայելիս զոհված զիվորներին վերադարձնի: Հերիք չի թվանոց տեխնիկա ա ոչնչացրել, մի բան էլ չի թողնում, որ դիակները վերցնենք: Լավ են անում, մեզ հասնում ա: Ազգ, որի երիտասարդությունը տժժում ա հհկ-ի հետ նման կարևոր ու ցավալի օրերի ընթացքում, իսկ ավագ սերունդն արդեն բանի պետք չէ, այդ ազգն ուղղակի արևի տակ տեղ ունենալու իրավունք չունի, մենք մեր առօրյա հոգսերը ամեն ինչի հանդեպ անտարբեր են դարձրել, ես ամաչում եմ, ներվայնանում եմ, որ 6 օր ա՝ զոհված հայ զինվորը ՏԵՐ չունի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել