Սերը հայրենիքի, ծնողի, սիրած էակի ու երեխաների հանդեպ երբեք չեն կարող իրար հակադրվել... Նրանց հանդեպ սիրուց դրդված գործողությունները կարող են, բայց մենք երբեք չենք սիրում նրանցից մեկին մյուսի հաշվին` չնայած միշտ մեկի համար ավելին կամ առաջնայինը անելու համար մյուսի համար պակաս ենք անում որոշ բաներ: Նրանցից որ երկուսն էլ վերցնեմ, մեկն առանց մյուսի կիսատ է լինում, մեկն առանց մյուսի սիրել չի լինում... Ծնող... Հայրենիք... Կին... Երեխա... Կյանքում մենակ կնոջը չեն սիրում, եթե սիրում ես, եթե սիրել գիտես, եթե զգում ես այդ հրաշքն, ուրեմն քո հողն ու ջուրն էլ ես սիրում, ուրեմն ազգդ էլ ես սիրում... Եթե ծնողիդ սիրում ես ու հարգում ես, եթե երեխայիդ սիրում ու հարգում ես, ուրեմն քեզ վատություն չարած ուրիշի ծնողի կամ երեխու լույսը չես մարի, հացը չես կտրի, դեռ մի բան էլ ավելին՝ ամեն ինչ կանես, որ բոլորը տաք լինեն, ապահով լինեն, կուշտ քնեն... Ուրեմն սիրեցիր ու հարգեցիր կողքինիդ, սիրեցիր ազգդ, սիրեցիր հայրենիքդ... Ամեն թիզն իմ երկրի սիրում եմ... Ու երբ դաշտերում ու սարերում եմ այնքան լավ եմ զգում ինձ, այնքան հարազատ ու այնքան երջանիկ, որ մարմինս փշաքաղվում է այդ անբացատրելի ու հրաշք զգացողությունից... Եվ ուզում եմ, որ ծնողներս ու եղբայրս, ՆԱ, հարազատներս, բարեկամներս, ընկերներս ու մարդիկ, ովքեր ուզում են լավ ու հպարտ ապրեն Հայաստանում, հենց Հայաստանում... Ու ամեն քայլով մտածում եմ, որ մարդ մի նպատակ ու ցանկություն պետք է ունենա` առանց մեկը մյուսից պոկելու... Լինել արժանի զավակ ծնողների ու հայրենիքի համար և լավ ամուսին ու ծնող սիրելիիդ ու երեխաներիդ համար...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/671660492932130
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել