kak-ubrat-zhivot_51in.am-ը գրում է․

Բժիշկների տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի աղջիկների մեկ երրորդն ունի «սպառնացող ավելորդ քաշ», իսկ ճարպակալումը երեխաների շրջանում հասել է այնպիսի մակարդակի, որ անհանգստություն է առաջացնում: Ավելորդ քաշի հետ կապված խնդիրները սկսվում են արդեն 9 տարեկանից՝ գրում է The Daily Mail-ը:

Ինչպես հայտարարել են բժիշկները, վիճակագրության համաձայն՝ տղաների 26%-ն ու աղջիկների 29%-ը ունեն ավելորդ քաշի խնդիր, որը կարող է ապագայում հանգեցնել «առողջական խնդիրների»:

Եվրոպայում ամենագեր են ճանաչվել մինչև 20 տարեկան բրիտանուհիները: Նույն տարիքի երիտասարդ տղաները զբաղեցրել են 10-րդ տեղը: Այս առումով առաջին տեղում է Հունաստանը, որտեղ երիտասարդ տղաների մեկ երրորդից ավելին ունի ավելորդ քաշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել