1in.am-ը գրում է․
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով գլխավորում է ղազախական «Տոբոլ»-ը, հայտարարել է, որ մեր ազգային թիմը միշտ կմնա իր սրտում:
«Ղազախստանի առաջնության մակարդակը բարձր է Հայաստանի առաջնության մակարդակից: Բացի այդ, այստեղ ֆինանսավորումն ավելի շատ է: Բայց Հայաստանում կան մի քանի ակադեմիաներ՝ կառուցված եվրոպական ստանդարտներով, իսկ այստեղ ես նման կառույցներ դեռ չեմ տեսնում:
Կա թիմ, որը միշտ կմնա իմ սրտում. այն Հայաստանի հավաքականն է: Այնտեղ աշխատել եմ 4 տարի: Միասին հասել ենք արդյունքի: Թիմն ունի ներուժ և դեռ բարձր նվաճումներ է ունենալու:
Այդ թիմի հետ ինքս եմ առաջադիմել: Ունեցել ենք բազում դրական պահեր: Այդ թիմը միշտ ինձ հետ է: Եվ, իհարկե, «Տոբոլ»-ը: Ես այստեղ եմ աշխատում, ու իմ բոլոր մտքերը կապված են այս թիմի հետ»,- հայտարարել է Մինասյանը: