Ուղղաթիռի կործանման ու դրա հետևանքների հետ կապված որոշ հին մտքեր.
Թշնամուն չեն մեղադրում, կռվում են նրա դեմ։
Վախը դիմացինին հրեշ է դարձնում։
Ուտելիք կամ կյանք մուրալը հասկանալի է, բայց պետություն մուրալը մի քիչ սիրուն չի։
Աշխարհի քարտեզը պատերազմներով է գծված: Վայ այն ազգին, որը հանդուրժեց թղթով ու մատիտով գծածը:
Պետությունը տարածքով ու բնակչությամբ չէ, ամբիցիայով ու խելքով է:
Դավաճանում են թույլին: Ուժեղին չեն դավաճանում, վերաբերվում են:
Սուբյեկտի առաջին հատկանիշը առաջինը քայլ անելն է: Եթե մշտապես արձագանքում ես դիմացինի արածին, սուբյեկտ չես, փալաս ես:
Սուբյեկտներն իրար չեն համոզում, ստիպում են։
Իքիբիրից դորդբեշություն սպասելը տհասություն է:
Սկզբից խնդրում են, հետո համոզում, հետո առաջարկում, հետո հրամայում, հետո վախեցնում, հետո խաբում, հետո ստից հարձակվում:
Ու իսկականից հարձակվում են միայն այն դեպքում, երբ համոզվում են, որ ոչ միայն թույլ ես, այլև դեբիլ:
Անհատի պոռնկությունը վերջանում է պոռնիկի համբավի ձեռբերմամբ, ազգի պոռնկությունը՝ ոչնչացմամբ:
Մարդկությունը հաղթանակներով է առաջ գնացել, այլ ոչ հրեշներից զգուշանալով:
Վատերով դեպի էլ ավելի վատին գնալու ճանապարհին մի կետ կա, որից հետո ոչ թե ավելի վատն է գալիս, այլ վատը հանդուրժելու հետևանքը՝ գենոցիդը:
Ճշմարտության հետ հաշվի նստելու համար ոչ միայն քաջություն ու ազնվություն, այլ նաև արժանապատվություն է պետք ունենալ:
Օպտիմիզմը քաղաքականում հավասարազոր է բաց քարտերով փոկեր խաղալուն:
Կյանքում նախահարձակ չեղած ազգի պետություն ունենալը մղձավանջ է։
Աֆորիզմների հեղինակ՝ Արա Հարությունյան