Interpress.am-ը գրում է․

Ավելի հավանական է, որ դուք կզոհվեք կայծակի հարվածից, քան ահաբեկչական գործողության հետևանքով: Սա այն հռետորաբանությունն է, որով իշխանությունը հանգստացնում է ժողովրդին, այն ժամանակ, երբ առաջանում է ազգային անվտանգության որևէ սպառնալիք: Այնուամենայնիվ, ԱՄՆ իշխանությունը չի հապաղում զգուշացնել ժողովրդին երկրի դեմ պատրաստվող ահաբեկչական գործողության վերաբերյալ վստահելի տեղեկությունների մասին:

Հասարակության մեջ ահաբեկչության նկատմամբ վախը զգալիորեն նվազել է, մասնավորապես 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո ձեռնարկված անվտանգության միջոցառումների հետևանքով, և ընտրողների առաջնային խնդիրների ցանկ են վերադարձել տնտեսական խնդիրները, գործազրկությունը և քաղաքական բևեռացումը: Սակայն բավական է որևէ խաղաղ բնակչի նկատմամբ ոտնձգություն կամ ԱՄՆ քաղաքացու գլխատման մասին նորություն, և ահաբեկչությունը կրկին հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում:

Այն փաստը, որ 2014թ. կեսին ԱՄՆ բնակչության 71 տոկոսը մտահոգված է իրենց երկրի վրա ահաբեկչական գրոհի հնարավորությամբ, վառ ապացույց է, որ Արաբական թերակղզում գործող Ալ-Կաիդայի և Իսլամական Պետության պես կազմակերպությունները դեռևս անհագստացնում են ամերիացիներին:

Անկախ նրանից` դուր է գալիս դա ձեզ, թե ոչ, ահաբեկչությունը լուրջ խնդիր է հանդիսանում ԱՄՆ-ի, իր դաշնակիցների և ամբողջ միջազգային հանրության համար: Թմրանյութերի կամ սովորական հանցագործությունների նման, ահաբեկչությունը չի կարող արմատախիլ արվել, այն կարող է միայն սահմանափակվել այն աստիճանի, որ մարդիկ կարողանան ապրել համեմատական խաղաղության պայմաններում:

Ստորև ներկայացնում ենք աշխարհում գործող 5 ամենավտանգավոր ահաբեկչական կազմակերպությունների ցանկը`

1. Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն

Միայն հատուկ ահաբեկչական կազմակերպությունը կարող է ստիպել աշխարհի ամենահզոր և պրոֆեսիոնալ բանակին ռազմական գործողություններ ծավալել աշխարհի մյուս ծայրում: Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը (ԻԼԻՊ) հենց այդպիսի կազմակերպություն է: Այն ունի բավական ռազմական ներուժ մի քանի բանակային դիվիզիա պարտության մատնելու համար և բավական ֆինանսական կարողություններ իր գործողությունները տպավորիչ տեմպերով իրականացնելու համար:

Համաձայն Կենտրոնական Հետախուզական Գործակալության տվյալների` ԻԼԻՊ-ի կազմում կռվում է մոտ 31.000 գրոհային և նրա վերահսկողության տակ է գտնվում Մերձավոր Արևելքի մի տարածք, որը իր չափերով հավասար է Բելգիայի տարածքին:

Իրաքի 2-րդ ամենամեծ քաղաքի՝ Մոսուլի արագ և հեշտ գրավումը ԻԼԻՊ կողմից ոչ միայն վարկաբեկեց Իրաքի կենտրոնական իշխանություններին, այլև ցույց տվեց, թե որքան անօգնական են Իրաքի զինված ուժերը: Եթե չլիներ օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշումը ԻԼԻՊ դիրքերին օդային հարվածներ հասցնելու մասին, ապա չի բացառվում, որ ևս մի քանի իրաքյան դիվիզիաներ կարող էին տապալվել:

ԻԼԻՊ-ի և այլ իսլամիստական կազմակերպությունների միջև տարբերությունը կայանում է նրանում, որ ԻԼԻՊ-ին հաջողվեց հասնել այն կետին, ինչին նույնիսկ Ալ-Կաիդային չէր հաջողվել՝ գրավել մեծ տարածքներ, պահպանել այդ տարածքները և Իսլամական Խալիֆայություն հռչակել Արաբական աշխարհի սրտում:

ԻԼԻՊ-ը դա անում է հնարավոր ամենադաժան միջոցներով՝ ոչնչացնելով յուրաքանչյուրին, ով որևէ անհպատակություն է դրսևորում: Արձանագրվել է զանգվածային սպանդերի առնվազն 4 դեպք, այդ թվում նաև օգոստոսին Սիրիայում, ալ-Թաբքա օդային ուժերի բազայի գրավումից հետո 250 սիրիացի զինվորի գնդակահարությունը: Մի քանի շաբաթ առաջ ոչնչացվեցին տեղացի ցեղերի մոտ 200բնակիչներ, ինչը նշանակում էր, որ ԻԼԻՊ-ը պատրաստ է ոչնչացնել յուրաքանչյուր ուժ, որը թեկուզ և ապագայում կարող է ապստամբել իր իշխանության դեմ: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նավթի վաճառքներից ԻԼԻՊ-ի շահույթը հասնում է օրական 1 միլիոն դոլարի` ԱՄՆ-ն և դաշնակիցները դեռ շատ աշխատանք ունեն առջևում այս խմբավորմանը վնասազերծելու համար:

2. Բոկո Հարամ

Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող ջիհադիստական այս խմբավորումը գրավեց միջազգային հանրության ուշադրությունը, երբ այն գրոհեց Նիգերիայի սահմանամերձ Չիվոկ քաղաքի գիշերօթիկ դպրոցը: Մոտ 300 նիգերիացի աշակերտուհիներ առևանգվեցին և կանգնեցին պարտադրված ամուսնուսնության և շահագործման վտանգի արջև:

Չնայած նրան, որ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում այս խմբավորումը հայտնվեց ոչ վաղ անցյալում, այն արդեն մի քանի տարի սպառնում է Նիգերիայի հյուսիսային համայնքներին: Կազմակերպությունը ստեղծվել է 2002թ.-ին, սակայն գլոբալ մասշտաբների գործողությունների անցավ միայն 2009թ.-ին, երբ կազմակերպության ղեկավար դարձավ Աբու Բաքր Շեկաուին: Նա լայնամասշտաբ գործողություններ ձեռնարկեց Նիգերիայի իշխանության դեմ, որոնք, ըստ էության, ահաբեկչական են:

Բոկո Հարամը գյուղեր է հողին հավասարացնում, որոնց բնակիչները հաճախ գնդակահարվում էին, կամ կենդանի այրվում: Արտաքին կապերի խորհրդի տվյալներով 2011թ.-ի մայիսից մինչ օրս Բոկո Հարամի գործողությունների արդյունքում առնվազն 6.742 մարդ է սպանվել, սակայն, հաշվի առնելով Նիգերիայում բռնության մաշտաբները, կարելի է վստահ լիներ, որ սա բավական լավատեսական տվյալներ են: Որևէ մեկը ապահովագրված չէ Բոկո Հարամի գործողություններից. անցած երկուշաբթի մոտ 50 դպրոցականներ սպանվել են ահաբեկչության արդյունքում, որը, համաձայն բազմաթիվ աղբյուրների տվյալների, կազմակերպվել էին Բոկո Հարամի անդամները:

Հաշվի առնելով այս ահաբեկչական խմբի պատմությունը` ապա դպրոցների քանդումն ու ուսանողների այրումը այդքան էլ զարմանալի փաստ չէ: Ինչը իրոք զարմանալի է, ապա դա Բոկո Հարամի դեմ պայքարելու Նիգերիայի իշխանությունների ոչ պակաս դաժան գործելակերպն է: Նիգերիայի հյուսիս-արևելյան Բոռնո, Յոբո և Ադամավա նահագներում 2013թ.-ի մայիսին արտակարգ դրություն է հայտարարվել, ինչը թույլ է տալիս Նիգերիայի զինված ուժերին այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք դուրս են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից:

Իշխանությունը անօրինական կերպով հաշվեհարդար է տեսնում Բոկո Հարամին սատարողների հետ, որոնցից շատերը անմեղ խաղաղ բնակիչներ են, սա այնքան հաճախ բնույթ է կրում, որ ԱՄՆ իշխանությունը դադարել է սպառազնությունների որոշ տեսակներ մատակարարել Նիգերիայի զինված ուժերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել